Մասնակցային դիզայնը մեթոդաբանություն է, ըստ որի քաղաքաշինական նախագծի ապագա սպառողները մասնակցում են նախագծման գործընթացին որպես համահեղինակ:
Այն ժողովրդավարական արժեքների վրա հիմնված դիզայնի մոտեցում է, որտեղ հաշվի են առնվում բոլոր մասնակիցների շահերը: Սակայն Հայաստանում այս պրակտիկան դեռևս փորձարկվում է:
Սոցիոլոգ Զարուհի Սիմոնյանը մասնակցում է Երևանում Օղակաձև այգու մի հատվածի վերափոխման նախագծին մասնակցային դիզայնի եղանակով: «Կարդանք քաղաքը» նախագծի շրջանակներում նա պատմում է, թե ինչու և ինչպես պետք է ներգրավել համայնքը նման աշխատանքներում:
Մաս 1
Շնորհակալ ենք ԴԱՐԱՆ-ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին նկարահանման տարածք տրամադրելու համար:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: