Աննա Պաշինսկա, «Մետալաբ» ուրբանիստական լաբորատորիայի և CITY. SCANNING SESSION փառատոնի համադրողը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք, մեր թիմի մեծ մասը, արտասահմանում սովորելիս, տեսնում էինք՝ կան ուրբանիստիկայի, ճարտարապետության և դիզայնի ոլորտում կրթական տարբեր ծրագրեր: Ուկրաինա վերադառնալով՝ ցանկացանք զարգացնել նման արհեստավարժ համայնք նաև Իվանո-Ֆրանկովսկում: Մեր գրասենյակում սկսեցինք ստեղծել լաբորատորիաներ, որոնց թիմում միավորվեց 25 մարդ: Նրանց մեջ երիտասարդ ուսանողներ էին, գործող ճարտարապետներ, փայտի ու մետաղի հետ աշխատող վարպետներ: Դա մի միջգիտակարգային թիմ է, որն աշխատում է տրված որոշակի թեմայով:
Արագ որոշումներ են ընդունվում, և միանգամից միլիոններ ներդրվում հսկայական ենթակառուցվածքային ծրագրերում՝ առանց ստուգելու դրանք: Դա շատ կարևոր էտապ է: Փոքր բյուջեով և քիչ ուժերով կարճ ժամանակում գաղափարը թեսթավորվում է: Օրինակ, եթե մտածում ենք, որ հարկավոր է հեծանվային ճանապարհ կամ սրճարան է պետք, սկսում ենք նման թեսթային տարբերակով: Ասենք, կատարում ենք հեծանվային ճանապարհի ուղենշումը կամ մեր գործարանի հարևանությամբ գտնվող լճի մոտ միջոցառում ենք կազմակերպում: Մենք փորձարկում ենք անում՝ դա իսկապես պետք կլինի մարդկանց, արդյոք պատրաստ են նրանք մասնակցել, թե դա պարզապես մեր սուբյեկտիվ գաղափարն է:
Այդ բոլոր էտապներից հետո անցնում ենք նախագծին, սկսում ենք մշակել որոշումներ, որոնք կվերաբերեն տվյալ վայրին կամ որոշակի խնդիրներ կլուծեն:
Փառատոնի գաղափարը ծնվեց, երբ սովորում էի CANactions դպրոցում, որը ուրբանիստիկայի դպրոց է Կիևում: Գաղափարն այն էր, որ քաղաքի փոփոխություններին կարող է մասնակցել յուրաքանչյուրը՝ երաժիշտ լինես, մարդաբան, թե ճարտարապետ, ուրբանիստ կամ նույնիսկ երեխա: Վարպետության դասեր եղան՝ միաժամանակ ամբողջ քաղաքում: Պարզվեց, որ քաղաքի բնակիչներին անհանգստացնող թեմաներ կան, և նրանք փառատոնից հետո սկսեցին աշխատել, ասենք, օդանավակայանի կամ գերմանական լճի թեմայի շուրջ: Մի վարպետության աշխատարան եղավ Իվանո-Ֆրանկովսկի կենտրոնի բակերի մասին, և մասնակիցները նույնիսկ ոչ առևտրային կազմակերպություն գրանցեցին, որը շարունակեց զբաղվել այդ բակերի զարգացմամբ:
Շատ հետաքրքիր է հետևել, սկսել ենք քաղաքային իշխանություններից համատեղ նախագծերի հայտեր ստանալ: Մեզ համար շատ կարևոր էր, որ քաղաքացիական կազմակերպությունները նույնացվում են փորձաքննության հետ: Մեզ փորձաքննության համար դիմում են թե գործարար ոլորտից, թե քաղաքային իշխանություններից: Սրանք արդեն իրական նախագծեր են, որոնցում համագործակցել ենք: Միասին ծրագիր ենք գրում, միասին զարգացնում ենք այն, միացյալ աշխատում քաղաքացիական հասարակության և իշխանությունների հետ: Իհարկե, հասկանալի է, որ նման ծրագրերը շատ ավելի հաջողակ են առանձին գործող և քաղաքային այս եռանկյունու կապը հաշվի չառնող ծրագրերից: