մաս 5

Ինչպե՞ս կառուցել
հետիոտնային քաղաք

Հեծանվորդ, ակտիվիստ Միրոսլավ Ֆեդորկիվը մի քանի տարի առաջ աշխատանքի է անցել Իվանո-Ֆրանկիվսկի քաղաքային վարչակազմում: Այժմ նա զբաղեցնում է բնակարանային և հանրային տնտեսության վարչության ճանապարհային ենթակառուցվածքների բաժնի պետի պաշտոնը: Միրոսլավը քաղաքապետարանի այն նոր սերունդի աշխատակիցներից է, ովքեր հաճախ են ճանապարհորդում և փորձում են փոխել քաղաքը՝ կիրառելով լավագույն արտասահմանյան օրինակները: «Փոփոխությունները պետք է կատարեն մարդիկ, որոնք հավատում են դրանց», - ասում է Միրոսլավ Ֆեդորկիվը:

Նաև նրա ջանքերով է որ 2015 թվականից քաղաքում իրականացվում է հեծանվային ենթակառուցվածքի զարգացման հնգամյա ծրագիրը, որի վերջին, երրորդ փուլը մոտենում է ավարտին:
5

տարի իրականացվել է ծրագիրը (2015-2020)
102

կիլոմետր հեծանվային ճանապարհ է կառուցվել
$134 000

հեծանվային
ենթակառուցվածքի նախագծման արժեքը
$ 1 351 000

հեծանվային
ենթակառուցվածքի
կառուցման արժեքը
Իվանո-Ֆրանկովսկն ամեն կերպ դարձնում են հարմար հեծանվորդների համար: Օրինակ, կան մեծ թվով հետիոտնային փողոցներ, որտեղ հնարավոր է երթևեկել միայն հեծանվով:

Հեծանվային երթուղիները միացնում են քաղաքի ծայրամասերը և կենտրոնը: Հեծանվավազքի երկար ուղին անցնում է քաղաքում հոսող գետի երկայնքով:

Քաղաքի կենտրոնական մասը միայն հետիոտների համար է՝ իջեցված եզրաքարերով, կանաչապատված և կահավորված: Կանաչ տարածքներն ու փողոցային կահույքը որոշ հետիոտնային հատվածներում կատարում են սահմանափողի դերը:

Ֆրանկովսկի փողոցներից մեկի վերակառուցումը

Ինչպե՞ս է դա աշխատում։

  • Հետիոտնը առաջնային է

    Հետիոտնային քաղաքներում առաջնային են հետիոտնի շահերը: Երկրորդ տեղում` հեծանվորդների, հետո` հանրային տրանսպորտի և ամենավերջում` ավտոմեքենաների վարորդների շահերն են:
    1
  • Բացատրեք փոփոխությունների իմաստը

    Նախքան սկսելը պետք է բացատրել քաղաքացիներին հետիոտնակենտրոն քաղաքի առավելությունները: Գաղափարը կհաջողվի, եթե բնակիչները կիսեն մոբիլ քաղաքի արժեքները և պատրաստ լինեն աջակցել:
    2
  • Երկարաժամկետ ռազմավարություն

    Պլանավորելով ենթակառուցվածքային փոփոխություներ հետիոտնային քաղաքում՝ պետք է կանխատեսել, թե ինչպե՞ս է զարգանալու քաղաքը հաջորդ 10-15 տարիների ընթացքում:
    3
  • Նախատեսեք փոփոխությունները պլանային վերանորոգման ժամանակ

    Շատ հաճախ քաղաքը հարմարավետ դարձնելու համար բավական է ուղղակի ճիշտ կազմակերպել փոփոխությունները, օրինակ, պլանային վերանորոգման բյուջեի շրջանակներում:
    4
  • Պահպանեք քաղաքի հին տարրերը

    Քաղաքի պատմական մասերը ոչ միայն շենքերն ու դռներն են, այլև հին ենթակառուցվածքի տարրերը: Օրինակ, դիտահորերի կափարիչները և սալահատակը:
    5
  • Զարգացրեք բիզնեսը հետիոտնային քաղաքի շնորհիվ

    Քաղաքի հետիոտնային հատվածները ձգողական ուժ ունեն մարդկանց համար: Այստեղ շատ լավ զարգանում է ռեստորանային և առևտրային բիզնեսը:
    6


Օրինակ Հայաստանից

Երևանում 2019 թվականին միաժամանակ հայտնվեցին վարձույթի երկու ընկերություններ։ Դա էականորեն ազդել է հեծանիվային շարժման վրա: Համավարակի պայմաններում ևս հեծանիվը դարձել է տնից դուրս գալու լավագույն փոխադրամիջոցը։

Նույն թվականին Երևանի կենտրոնում Կողբացու փողոցի մայթեզրի լայնացման շնորհիվ բացվեց առաջին գունեղ հեծանվային արահետը, սակայն՝ ընդամենը 90մ երկարությամբ։ Հեծանվորդները ստիպված են դեգերել կայանված մեքենաների, հանրային տրանսպորտի կամ մայթերով դանդաղ քայլող տարեցների ու վազվզող երեխաների միջև։

Հեծանվային մշակույթն աստիճանաբար զարգանում է նաև Գյումրիում և Վանաձորում։ Գյումրիի զբոսաշրջային վայրերում երիտասարդներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն մասնակցելու հեծանվային շրջայցերի։ Վանաձորում «ՀԿ կենտրոնի» ծրագրով հեծանվի մի քանի կայանատեղի է ստեղծվել, գործում է վարձույթ։ Նոր մշակույթը տարածվում է կենտրոնի ՏՈՒԿ բազայի հեծանվային դասերի շնորհիվ։ Շուտով Վանաձորում կբացվի «ԲՈՒ» լեռնահեծանվային պարկը։
Լուսանկարները՝ Hiking biking with Mamikon, MIMO Bike և YerevanRide ֆեյսբուքյան էջերից։