մաս 1

Կյանքը փոքր քաղաքում

Զարգացման հնարավորությունների պահանջը հաճախ ստիպում է մարդկանց տեղափոխվել մեծ քաղաքներ։ Սակայն, արդյո՞ք կյանքը փոքր քաղաքներում իսկապես չի կարող երջանիկ լինել։

Ուկրաինայի արևմուտքում գտնվող Իվանո-Ֆրանկիվսկը երկրի փոքր մարզային կենտրոններից է, որը ունի հարուստ պատմություն: Այն հիմնադրվել է 1662 թվականին, երկու գյուղերի տեղում: Ստանիսլավ անունով հին քաղաքը եղել է Լեհաստանի (Ռեչ Պոսպոլիտա, Լեհական Հանրապետություն) և Ավստրո-Հունգարական կայսրության, իսկ 1939-ից` ԽՍՀՄ-ի կազմում: 1962-ին այստեղ ծնված հայտնի ուկրաինական բանաստեղծ և գրող Իվան Ֆրանկոյի 300-ամյակի առթիվ քաղաքը կոչվեց Իվանո-Ֆրանկիվսկ: Տեղացիները, քաղաքի մասին խոսելիս, անվանում են այն պարզապես Ֆրանկովսկ:

Խորհրդային ժամանակաշրջանում Ֆրանկովսկը նաև արդյունաբերական քաղաք էր, այստեղ գտնվող խոշոր գործարաններից էր Պրոմպրիբոր (Պրոմպրիլադ) սարքավրումների գործարանը:
Ինչպես այլ հետսովետական երկրներում, 1990-ներից հետո գործարանների մի մասը կանգնել, իսկ մյուս մասը կորցրել էր հզորության մեծ մասը: Տնտեսությունն անկում է ապրել:

Այստեղ մարդիկ ավելի բարեհամբույր են, քան մեծ քաղաքներում: Սակայն, ինչպես շատ այլ փոքր բնակավայրերում, քաղաքում պակասում էր շարժը և աճի հնարավորությունը: Թեև տեղացի երիտասարդները սիրում էին իրենց քաղաքը, ի վերջո, հեռանում էին` հեռանկարների պակասի պատճառով:
Ալինա Տոկմիլենկոն և նրա ամուսինը` Ալեքսանդր Տոկմիլենկոն, հայտնի սոցիալական ձեռնարկատեր Յուրի Ֆիլյուկի հետ ժամանակին Կիևում հիմնել են «23 ռեստորան» ցանցը:

Ֆինանսական ճգնաժամի պատճառով թողնելով մայրաքաղաքի կյանքը` երիտասարդ գործարարները տեղափոխվեցին Իվանո-Ֆրանկովսկ: Սկզբում նրանք զբաղվում էին միայն ռեստորանային բիզնեսով` փորձելով զարգացնել սպասարկման մշակույթը գավառական քաղաքում:

Սակայն հետո պարզվեց, որ փոքր քաղաքում տնտեսական և մշակութային բազում սահմանափակումները թույլ չեն տալիս զարգացնել բիզնեսը: Այդ պատճառով թիմը և համախոհների մի խումբ որոշեցին քաղաքի զարգացման ձեռնարկներ սկսել, որոնք թույլ կտան բարձրացնել Ֆրանկովսկի վարկանիշը, հրապուրել զբոսաշրջիկներ, նաև` ստիպել բնակիչներին չլքել իրենց հարազատ քաղաքը:

2014-ին ձեռներեց Յուրի Ֆիլյուկը և թիմի 52 մասնակիցներ ստեղծեցին «Տաք քաղաք» կազմակերպությունը: Նախաձեռնության նպատակն էր արդիականացնել քաղաքը և դարձնել այն մարդակենտրոն:

Ժամանակակից եվրոպական քաղաքաշինության տենդենցների համաձայն՝ նրանք ցանկանում էին վերականգնել պատմական կապերը եվրոպական ավանդույթների հետ, որոնք ձևավորվել էին լեհական և ավստրիական տիրապետության երեք դարերի ընթացքում:

Նախաձեռնության առաջին նախագիծը Իվանո-Ֆրանկովսկի նոր վիզուալ ոճի մշակումն էր: Արդեն 3 տարի անց KPMG ընկերության 2017-ի զեկույցի համաձայն, Իվանո-Ֆրանկիվսկը և Լվովը համարվել են երկրի բիզնես գործընթացների ամենապահանջված վայրերը: Կազմակերպությունն իրականացրել է տասնյակ նոր նախագծեր, որոնք քաղաքի զարգացման ամենատարբեր ոլորտներին վերաբերող ձեռնարկներում ներգրավել և մեկտեղել են տեղի բնակիչներին և քաղաքային իշխանություններին:

Այսօր Ալինա Տոկմիլենկոն «Տաք քաղաք» ՀԿ-ի զարգացման տնօրենն է: Ալինան համոզված է, որ կյանքն իրենց քաղաքում կարող է լինել ոչ պակաս հետաքրքիր և հեռանկարներով լի` ինչպես երկրի խոշոր քաղաքներում:

Օրինակ Հայաստանից

Հայաստանում քաղաքների 40%-ն ունի 10 հազարից քիչ բնակչություն: Ամբողջ երկրի 1/3-ից ավելին ապրում է մայրաքաղաք Երևանում: Ընդ որում, մանրածախ արևտրի և ծառայությունների 70-80% կենտրոնացած է Երևանում:

* Ինչպե՞ս էր փոխվում Հայաստանի փոքր քաղաքների բնակչությունը վերջին 30 տարիների ընթացքում:


Այս տեսակ համայնքներում հիմնական զբաղվածությունը մանրածախ առևտրի ծառայությունների ոլորտում է: Խնդիրները կապված են ժամանցի, առողջապահության, հանրային վայրերի մատչելիության հետ: Բացի այդ, շատ քիչ դեպքերում են հայտնվում քաղաքի բարելավմանն ուղղված քաղաքացիական նախաձեռնություններ:
Ինչպիսի՞ն է կյանքը ձեր քաղաքում
Հարցում

(մինչև 120 000 բնակչություն ունեցող քաղաքների բնակիչների համար)