մաս 4

Ինչպես ինքնուրույն
նախաձեռնել
փոփոխություններ
քաղաքում

Մարիա Կոզակեվիչը ոչ ճարտարապետ, ոչ պատմաբան, ոչ էլ արվեստաբան է: Պարզապես ժամանակին, հարազատ քաղաքով քայլելիս, նկատել է, որ Ֆրանկովսկի պատմական շերտն աստիճանաբար քայքայվում է: Մարիային մտահոգում էր թե քաղաքային իշխանությունների, թե բնակիչների անտարբերությունը:

Դարերի ընթացքում քաղաքը, պետությունից պետություն անցնելով, եղել է Լեհաստանի, Ավստրո-Հունգարիայի և ԽՍՀՄ-ի կազմում, նացիստական Գերմանիայի օկուպացիայում: Քաղաքի պատմությունը կարելի է կարդալ՝ ուսումնասիրելով ճարտարապետությունը, որը շատ բազմազան է: Այստեղ կարելի է տեսնել բարոկկո, նեոռենեսանս, նեոգոթիկա, վիեննական մոդեռն, լեհական կոնստրուկտիզիվիզմ և այլ ճարտարապետական ուղղությունների նմուշներ: Յուրահատուկ հմայք են քաղաքին հաղորդում հին դռները, որոնք գրեթե չեն կրկնում մեկը մյուսին:

Սակայն վերջին տարիներին հին վարպետների աշխատանքը պարզապես աղբանոց էր նետվում: Դրանց փոխարեն դրվում են ժամանակակից պլաստիկից կամ մետաղյա դռներ:

Այսպես ծնվեց դռները վերանորոգելու գաղափարը՝ այս գործում ներգրավվելով տեղի բնակիչներին: 2015 թվականին Մարիան ստեղծեց խումբ Facebook- ում «Ֆրանկովսկը պետք է պահպանել» խորագրով: Խնդրին ուշադրություն հրավիրելու համար կազմակերպված ֆլեշ-մոբի ժամանակ քաղաքի հայտնի բնակիչները լուսանկարվեցին հին դռների մոտ: Աստիճանաբար նախաձեռնությունն սկսեց թափ առել:

Երբ անցան գործի, պարզվեց, որ ամենաբարդ խնդիրը վերականգնող վարպետներ ճարելն է: Նրանց գրեթե բացակայությունը, ինչպես և բնակիչների անտարբերությունը իրենց անցյալի հանդեպ խոսում էր քաղաքի հետ կորցրած կապերի մասին: Կոզակևիչը մի խումբ վարպետների հետ սկսեց ուսումնասիրել տարբեր դարաշրջանի դռների կառուցվածքը, հետազոտել արխիվային նյութերը, որպեսզի հնարավոր լինի վերականգնել դրանց սկզբնական տեսքը:

Մարիան նաև կազմակերպել է քաղաքի յուրահատուկ փոքրիկ թանգարան Պոտոցկիների պալատի պատմական շենքում: Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ քաղաքի պատմությանը տարբեր իրերի, խաղերի և քվեստերի միջոցով, կերպարանափոխվել՝ փորձելով ռետրո հագուստը, որը կրել են ժամանակին տեղացի պճնամոլները:
Բարոկկո
Wikipedia
Բարոկկո ճարտարապետությունը ծնունդ է առել 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին իր արտահայտությունը գտնելով Հռոմի եկեղեցական ճարտարապետության մեջ`որպես բողոքական եկեղեցու բարեփոխումներին դիմակայելու միջոց: Այս ոճը արձագանքն էր եկեղեցական ավելի վաղ ձևավորված խիստ, դասական ոճին և նպատակ ուներ հասարակ մարդկանց զարմացնել, հիացնել, ինչպես նաև վախ ներշնչել:
Մոդեռն
Wikipedia
Մոդեռն` 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եվրոպական և ամերիկյան արվեստի ոճական ուղղության անվանումներից մեկը։ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում հայտնի է որպես «Նոր արվեստ» (Art Nouveau), Գերմանիայում` «Յուգենդստիլ» (Jugendstil), Ավստրիայում՝ «Սեցեսիոն» (Sezession), Իտալիայում՝ «Լիբերտի ոճ» (stile Liberty), Իսպանիայում՝ մոդեռնիզմ (modernismo)։ «Մոդեռն»-ը ամենից ավելի հետևողականորեն իրագործվել է մենատների ճարտարապետության մեջ, բայց կառուցվել են նաև վարչական շենքեր, կամուրջներ, կայարանատներ, թատրոններ։
Նեոռենեսանս
WikipediaՆեոռենեսանսը` 19-րդ դարի ճարտարապետական վերածննդի ոճերի մի խումբ է, որոնք պատկանում էին ոչ Հունական Վերածնունդ ուղղության, ոչ էլ Գոթական Վերածնունդին, սակայն ոգեշնչված էին իտալական կլասիցիզմի ձևերի լայն տեսականիով:
2016

հիմնվել է
նախաձեռնությունը
30

դուռ վերանորոգվեց
$1100

մեկ դռան վերանորոգման նվազագույն գումարը
7 347

մարդ միացել է նախաձեռնությանը
Ստանիսլավ (այսօր՝ Իվանո-Ֆրանկովսկ) քաղաքը բազմամշակութային էր: XVIII-XIX դարերում քաղաքը Լեհաստանի կարևոր առևտրային և արհեստագործական կենտրոնն էր: Լեհերից բացի, այստեղ արհեստների և մշակույթի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցան նաև ուկրաինացիները, որոնք կազմում էին բնակչության զգալի մասը, հրեաները և հայերը: Ազգային համայնքներն այստեղ բավականին շատ էին:

Ստանիսլավում հայերը հատուկ դիրք էին գրավում: Նրանց այստեղ էր հրավիրել քաղաքի հիմնադիր Անջեյ Պոտոցկին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, իր հաշվին է հայերի համար փայտե եկեղեցի կառուցել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի բնակչության կազմն արմատապես փոխեց: Բնակչության մի մասն ուղարկվեց համակենտրոնացման ճամբարներ, երբ Տրանս-Կարպաթիան Լեհաստանից անցավ ԽՍՀՄ-ին: Շատերը զոհվեցին նացիստական օկուպացիայի ժամանակ. հայերին հաճախ հրեաների տեղ էին ընդունում:

Այսօր հայերի մասին հիշեցնում է նախկին Հայ կաթոլիկ եկեղեցին (այժմ պատկանում է Ուկրաինայի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցուն ), հին Հայկական փողոցը և քաղաքի կենտրոնում տեղադրված կամար-հուշարձանը:



Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի էթնիկ կազմի փոփոխությունը

Ինչպե՞ս է դա աշխատում։

  • Թիրախավորեք ձեր համայնքը

    Մարիան սկզբում ստեղծեց խումբ Facebook- ում, կարողացավ ոգևորել համաքաղաքացիներին և ձևավորել համախոհների համայնք, որն ավելի ուշ անցավ իրական գործողությունների:
    1
  • Ստեղծեք նախադեպ

    Որքան էլ խոշոր լինի խնդիրը, պետք է ընտրել մեկ օրինակ և նախադեպ ստեղծել: Հաջողված պատմությունը թույլ կտա մեծացնել ձեր գործունեության շրջանակը:
    2
  • Կազմակերպեք դրամահավաք

    Համախմբելով ձեր շուրջ համախոհներին ու ստեղծելով հաջողված նախադեպ՝ դուք որոշակի վստահություն եք ձեռք բերում: Այս փուլում կարող եք կազմակերպել դրամահավաք:
    3
  • Դարձրեք ձեր գաղափարը վաճառվող բրենդ

    Օրինակ, Մարիան պատրաստում է հուշանվերներ, որոնք ևս պատմում են քաղաքի մասին: Վաճառքից ստացված հասույթը նույնպես ուղղվում է դռների վերանորոգման աշխատանքներին:
    4
  • Սկսեք փոփոխությունների շղթան

    Ձեր նախաձեռնությունը կարող է ոգևորել մյուս բնակիչներին՝ նորովի նայելու հարազատ քաղաքին: Օրինակ, այն շենքերում, որտեղ վերանորոգվում էին հին դռները, բնակիչները ավելի մաքուր էին պահում շքամուտքը և բակը:
    5
  • Որոշեք նախաձեռնության ճակատագիրը

    Հնարավոր է՝ մի օր դուք որոշեք այլևս չզբաղվել նախաձեռնությամբ: Նախօրոք մտածեք, թե ինչպես է պահպանվելու նախաձեռնության ակտիվությունը՝ առանց ձեզ:
    6
Video
Մարիա Կոզակևիչ
«Ֆրանկովսկը պետք է պահպանել» նախաձեռնության հիմնադիր


Օրինակ Հայաստանից

Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն Գյումրիում հայտնի է որպես պատմական թաղամասում խարխուլ շենքեր գնող եվ վերականգնող մարդ։ Արդյունքում, ստեղծվել են հյուրատուն, միջմշակութային կենտրոն և կավագործության արվեստանոց, որոնք մագնիսի պես Գյումրի են ձգում զբոսաշրջիկների։

«Շինությունները կենդանի չեն, քանի դեռ դրանց մոտ երեխաներ չեն խաղում։ Հյուրատան բակը բաց է հարևանությամբ ապրող մանուկների համար: Նույնը կլինի կավագործության կենտրոնի մոտ բացվելիք ներքին բակում», - ասում է Անտոնիո Մոնտալտոն։

Սինյոր Մոնտալտոն արդեն երեսուն տարի բնակվում է Հայաստանում։ Նա նշում է, որ ցանկացած, անգամ ոչ զբոսաշրջային նախագիծ պետք է օգուտ բերի տեղացիներին։


հաջորդ
Ինչպե՞ս կառուցել
հետիոտնային քաղաք
շուտով