մաս 3

Արդյունաբերական
տարածքների
վերաիմաստավորում

Արդյունաբերական սարքավորումների գործարանը («Պրոմպրիլադ») Իվանո-Ֆրանկովսկի խոշորագույն արտադրամասերից էր: Գործարանի պատմությունը սկիզբ է առել 18-րդ դարի դարբնոցներից և փականագործական արտադրամասերից: Սակայն հզորության գագաթնակետին գործարանը հասել է 1980-ներին:

Խորհրդային «Պրոմպրիլադը» մասնագիտացված էր գործիքաշինության և սպառողական ապրանքների ոլորտում, արտադրում էր ավտոմատ սարքավորումներ և գազի հաշվիչներ: Գործարանն այսօր էլ արտադրանք է տալիս, սակայն` անհամեմատ փոքր ծավալներով: Այնուամենայնիվ, արդյունաբերական տարածքի մեծ մասն այլևս չի օգտագործվում և վերանորոգման կարիք ունի:

2015 թվականից «Տաք քաղաք» ՀԿ-ի թիմն սկսել է գործարանի վերաիմաստավորման գործընթաց: «Promprilad Renovation» ծրագրի առաջին երկու տարում կատարվել է հետազոտական աշխատանք: Սահմանվել են ծրագրի տեսլականը, դրա նպատակները և ընդհանուր հայեցակարգը, ձևավորվել ծրագրի գործընկեր կազմակերպիչների ցանց:
Հաջորդ փուլում ուսումնասիրվել են գործարանի պատմությունը, շրջանի տնտեսական ներուժը, մշակվել է ճարտարապետական հայեցակարգը, ստեղծվել է պիլոտային նախագիծ` մեկ հարկաբաժնի համար, որը գործարկվեց երեք տարի անց` 2018-ի մարտին:

Այստեղ կառուցվել են գրասենյակային տարածքներ (co-working space), լաբորատորիաներ, արհեստանոցներ, ցուցահանդեսային և զվարճանքի կենտրոններ, ռեստորան: Հետագայում այստեղ նույնիսկ նախատեսվում է կառուցել համերգասարահ, հյուրանոց և հանրակացարան, ֆերմերային շուկա: Պարբերաբար այստեղ էքսկուրսիաներ են կազմակերպվում տեղի բնակիչների և հյուրերի համար, որտեղ ներկայացվում է գործարանի պատմությունը և վերաիմաստավորման արդյունքները:


$ 5 մլն

ներգրավված միջոցների ծավալը 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ
409

ներդրող
5 800 m²

վերանորոգված տարածք
300

նոր աշխատատեղ
2020 թվականին ծրագրի հիմնադիրները գնեցին գործարանի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը: Այսպիսով, գործարանը պատկանում է «Պրոմփրիլադ ռենովացիա»-ին:

Ըստ ներդրումային ծրագրի, 5 տարվա ընթացքում նախագծում կներգրավվի ավելի քան $ 700 մլն, որպեսզի աստիճանաբար գործարկվեն 6 շենքի և 38 000 քմ մակերեսով զբոսայգու տարածքները:

«Promprylad Renovation» նախագիծն արդեն մեծ դեր է խաղում քաղաքում մշակութային և սոցիալական նախաձեռնությունների զարգացման համար: Նման կազմակերպությունների համար տարածքի վարձակալությունը զեղչված գնացուցակով է: Արդեն գործում է 23 գրասենյակ, և տարեկան 600 միջոցառում է անցկացվում:

Վերաիմաստավորվող գործարանը ոչ միայն նոր հնարավորություններ է ընձեռում տեղի երիտասարդներին: Ֆրանկովսկում Լվովի բիզնես դպրոցի պես հեղինակավոր կազմակերպությունն է հայտնվել, որը գործում է Պրոմպրիլադի տարածքում: Նախագիծը համախմբել է երկրի խոշոր քաղաքներից այստեղ տեղափոխված երիտասարդ մասնագետներին: Նրանք ունեին հնարավորություն ապրել թե Կիևում, թե Բեռլինում և Վիեննայում, սակայն, հավատալով գաղափարին, ընտրել են Ֆրանկովսկը:

Ինչպե՞ս է դա աշխատում։

  • Impact investment project

    «Promprylad Renovation»-ը ազդեցիկ ներդրումային ծրագիր է: Այսինքն, ներդրողն ստանում է գումարի վերադարձ`որպես բաժնեմասի շահույթ, ինչպես նաև` սոցիալական ազդեցություն տարածաշրջանի զարգացման վրա: Մինիմալ ներդրումների չափը 1000$ է:
    1
  • Ոլորտների խաչմերուկ

    «Promprylad Renovation» նախագիծը կենտրոնացած է զարգացման չորս ոլորտների վրա` նոր տնտեսություն, քաղաքաշինություն (ուրբանիզմ) , ժամանակակից արվեստ և կրթություն: Ծրագրի նպատակն է բացահայտել քաղաքի և տարածաշրջանի տնտեսական ներուժը, զարգացնել տեղական ձեռնարկությունները և ստեղծել մոդել այլ քաղաքների համար:
    2
  • Ֆինանսավորման բարդ համակարգ

    Նախագիծն իրականացվում է մեծ թվով գործընկերների հետ: Դրամաշնորհներ են հատկացրել Շվեդիայի և Կանադայի կառավարությունները, իսկ ներդրողների թվում կան միջազգային և ուկրաինական խոշոր ընկերություններ, մասնավոր կազմակերպություններ և անհատներ: Ներդրումներ են արվել $ 1000-ից $ 500,000-ի չափով:
    3
  • Նոր տեսակի էկոհամակարգ

    Promprylad Project- ը նոր ձևաչափի էկոհամակարգ է, որն իր մեջ ներառում է տարատեսակ համադրություն ՝ ոչ ֆորմալ կրթություն, քաղաքաշինական նախագծեր, ժամանակակից արվեստ և նոր տնտեսություն: Այս բոլոր տարրերը, ըստ վեց ֆունկցիոնալ ոլորտի, նախատեսված են ապրելու, աշխատելու, զվարճանալու, սնվելու, գնումներ կատարելու և ստեղծագործելու համար:
    Տարածքը բաշխվելու է հետևյալ կերպով:
    4
  • $1 = $5

    Նախագծի կարևոր առաքելությունը քաղաքի զարգացման և կյանքի բարելավվման գործում սոցիալական ներդրումն է: Հաշվարկների համաձայն, ներդրված 1 դոլարը ստեղծում է 5 դոլարի սոցիալական ազդեցություն:
    Այդ ազդեցությունը գնահատելու համար օգտագործվում է ներդրման սոցիալական վերադարձի ցուցանիշը (SROI - Social return on investment):

    5
  • Եկամտի հիմնական աղբյուրները

    «Պրոմպրիլադ» նախագիծը եկամուտ է ստանում/ստանալու գրասենյակային և այլ տարածքների վարձակալությունից, միջոցառումների տոմսերի վաճառքից, ինչպես նաև` հյուրանոցային բիզնեսից և նախագծի ֆրանշիզի վաճառքից: Ենթադրվում է, որ նախագիծը կարդարացնի ներդրումները 2024 թվականին:
    6

Օրինակ Հայաստանից

«Հայէլեկտրաշարժիչ» գործարանը Երևանի կենտրոնում գտնվող ամենահին արդյունաբերական կառույցներից է. պատմությունը սկիզբ է առնում 1920-ականներից: Խորհրդային գործարանի միայն երևանյան մասնաճյուղում աշխատել է 2200 մասնագետ:

Ի տարբերություն նախկին արդյունաբերական տարածքների, պատմության հետքերը կրող գործարանում նոր իրականություն է սկսվել։ Հսկայական շենքի սեփականատերը ստեղծել է երիտասարդ մասնագետների արդի հարթակ։

«Իմ նպատակն է կոտրել տիպիկ բիզնես կենտրոնի պատկերացումը: Մարդն իր կյանքի մեծ մասն աշխատավայրում է անցկացնում, աշխատանքային միջավայրի բարեկարգումը պետք է կուլտուրայի մասնիկ դառնա: Այստեղ պետք է գործարարի ճկուն մտածելակերպը: Մարմարից պատերն ու զինված անվտանգությունը երիտասարդ մասնագետի համար գրավիչ չեն, ընդհակառակը, ավելի հաճախ այսօրվա մտածելակերպին հակառակ են», - ասում է նախագծի հեղինակ Հայկ Պետրոսյանը։

Այժմ նախկին գործարանի տարածքում գործում են 2 խոշոր IT ընկերություն, սուպերմարկետ, մասնագիտացված խանութներ, արտադրամաս, տպարան, կայանատեղի ծառայող մասնաշենք, որը երբեմն դառնում է խոշոր երեկույթների հարթակ։


հաջորդ
Մասնակցայնություն
(շուտով)