Ի՞նչ է արդյունաբերական ավերակը։ Ո՞րն է արդյունաբերական և անտիկ ավերակների տարբերությունն ու ընդհանրությունը։ Արդյո՞ք արդյունաբերական ավերակները մեր ժառանգության մի մասն են: Ինչպիսի՞ զարգացման ընթացքներ են ունենում դրանք։
Լորի Խաչատուրյանը Կոռնելի համալսարանի հնագիտության և մարդաբանության պրոֆեսոր, Մերձավորարևելյան ուսումնասիրությունների բաժնի դոցենտ է և «Արագած» մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամի համահիմնադիր։ Հնագետն արդեն մի քանի տարի նաև ուսումնասիրում է խորհրդային Հայաստանի ավերակների կենսագրությունը։
«Կարդանք քաղաքը» նախագծի՝ 3 մասից բաղկացած զրույցների շրջանակներում հնագետն առաջարկում է ծանոթանալ հետխորհրդային Հայաստանի արդյունաբերական ավերակներին, դրանց կենսագրության տեսակներին և հասարակության կողմից ընկալումների խնդիրներին։
Մաս 1
Շնորհակալ ենք Motor Yerevan ընկերությանը նկարահանման տարածք տրամադրելու համար:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: