ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Սպիտակ համայնքների 2017-18թթ․ տարեկան և 2019թ․առաջին եռամսյակի բյուջեների բնապահպանական ծախսերի վերլուծություն

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

Ներածություն

Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի և «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Սպիտակ համայնքների 2017-18թթ. տարեկան և 2019թ. առաջին եռամսյակի բյուջեների բնապահպանական ծախսերի վերլուծություն և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերի նպատակայնության գնահատում։

Ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային միջոցների արդյունավետ կառավարմանը համայնքային մակարդակում, ապահովելով համագործակցության հարթակ քաղհասարակություն-ՏԻՄ հարաբերություններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնապահպանական ծախսերի նպատակային օգտագործմանը։

Վերլուծության իրականացման համար կիրառվել է համակարգային, վիճակագրական, համեմատական, գրաֆիկական, գործոնային վերլուծությունների մեթոդներ: Վերլուծության համար տեղեկատվական հիմք են հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի,Ախթալա, Սպիտակ համայնքների պաշտոնական համացանցային կայքերում տեղադրված և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից պետական ու ՏԻՄ մարմիններին ուղղված տեղեկատվության ստացման հարցումների պատասխանները։
Պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են: (Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք, հ. 2)

Բյուջեները կազմվում, քննարկվում և հաստատվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

Բյուջեների կատարումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` համապատասխանաբար պետական և համայնքների բյուջեների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է:

Այս գործընթացում տեղ գտած թերությունները և բացթողումները կարող են լուրջ բացասական հետևանքների հանգեցնել՝ համայնքի առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման, ֆինանսական քաղաքականության մշակման և իրականացման, ֆինանսական կարգապահության, բյուջեի կատարման վերահսկողության ապահովման, բյուջետային գործընթացի տարբեր փուլերին հանրության մասնակցության ապահովման և այլ առումներով:

Համայնքների բյուջեները ձևավորվում են համայնքի սեփական եկամուտներից, պետության կողմից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհներից, կապիտալ ներքին և արտաքին դրամաշնորհներից, նվիրատվություններից և փոխհատուցումներից։
Սեփական եկամուտները ներառում են հարկերը և տուրքերը
Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար

Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար

Գույքային հարկեր այլ գույքից այդ թվում`գույքահարկ փոխադրամիջոցների համար

Տեղական տուրքեր

Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր

Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից

Վարչական գանձումներ, այդ թվում՝ աղբահանության վճարներ, համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ

Այլ եկամուտներ
Պաշտոնական դրամաշնորհները ներառում են
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետությունների

Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ

Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ

Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)

Այլ համայնքների բյուջեներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ

Շահաբաժիններ
Վերոնշյալ մուտքերը ձևավորում են բյուջեի վարչական մասը, իսկ ֆոնդային մասը ձևավորվում է
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից

Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

Տոկոսներ

Նվիրատվություն ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի իրացումից։

Նվիրատվություն ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանց և կազմակերպություններից համայնքի տնօրինման անցած գույքի իրացումից և դրամական միջոցներից։

Մուտքեր համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից

ԴԱՀԿ

Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ

Մուտքեր վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից
Համայնքի բյուջետային գործընթացը կազմակերպումն իրականացվում է հետևյալ սխեմային համապատասխան*.
Համայնքի բյուջետավարման ուղեցույց, ԱՄՆ ՄԶԳ Տեղական ինքնակառավարման ծրագիր, 3-րդ փուլ, Երևան, 2010թ.
Համայնքների բյուջեի ծախսերը բաշխվում են ըստ տնտեսագիտական, կամ ըստ գործառնական դասակարգման:
Տնտեսագիտական
Աշխատանքի վարձատրություն,

Ծառայությունների և ապրանքների ձեռք բերում

Տոկոսավճարներ

Սուբսիդիաներ

Դրամաշնորհներ

Սոցիալական Նպաստներ և Կենսաթոշակներ

Այլ Ծախսեր
Գործառնական դասակարգում
Ընդհանուր Բնույթի Հանրային Ծառայություններ

Պաշտպանություն

Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն

Տնտեսական հարաբերություններ

Շրջակա միջավայրի պաշտպանություն

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն

Առողջապահություն

Հանգիստ, մշակույթ և կրոն

Կրթություն

Սոցիալական պաշտպանություն

1. Ախթալա համայնքի 2017-18թթ. և 2019թ. առաջին եռամսյակի տարեկան բյուջեների բնապահպանական ծախսերի վերլուծություն

ա) Ախթալա համայնքի 2017թ. բյուջեն
Հաստատվել է Ավագանու 13 դեկտեմբերի 2016 թվականի N 57-Ն որոշմամբ, համաձայն որի այն եկամուտների գծով կազմել է 57,118 հազ. դրամ, ծախսերի գծով 57,118 հազ. դրամ, դեֆիցիտ՝ 0 դրամ։

2017 թվականի նոյեմբերի 5-ին անցկացված ընտրությունների և ՀՀ կառավարության որոշման համաձայն Ախթալա համայնքը խոշորացվել է՝ իր մեջ ընդգրկելով հետևյալ բնակավայրերը՝ Ախթալա, Ճոճկան, Մեծ Այրում, Շամլուղ, Նեղոց։

բ) Ախթալա խոշորացված համայնքի 2017թ. բյուջեն

Խոշորացված համայնքի 2017թ.բյուջետային փաստացի եկամուտները կազմել են 167,420.0* հազ. դրամ, որից սեփական փաստացի եկամուտները՝ 43,400.0 հազ. դրամ։

Համայնքի վարչական տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից բյուջե վճարված հարկերը կազմել են 8,597.400 հազ.դրամ

Համայնքի 2017թ.բյուջետային փաստացի ծախսերը՝ 240,755.3 հազ. դրամ։

2017թ. բյուջեով (մինչև խոշորացումը) Շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսված է եղել (բյուջեի 2500-2561-րդ տողեր) 8,372.0 հազար դրամ, որը ամբողջությամբ նախատեսված է եղել միայն աղբահանության համար։ Բյուջեի Շրջակա միջավայրի պահպանության ներքո հաջորդ տողերով՝ Կեղտաջրերի հեռացում, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար, Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն, Շրջակա միջավայրի պաշտպանության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ, Շրջակա միջավայրի պաշտպանության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ, Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) նախատեսված է 0 դրամ։

Ախթալա քաղաքը Հայաստանի Հանրապետության գունավոր մետալուրգիայի կենտրոններից մեկն է: Հայկական լեռնաշխարհում գունավոր մետաղների ձուլումը հայտնի է եղել մ.թ.ա. III-II հազարամյակում (Մեծամոր), մշակվել են պղնձի, անագի, ոսկու հանքավայրեր (մ.թ.ա. IV-III դդ.): Պղնձի, ոսկու, բազմամետաղային հանքանյութերի մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում և առավել բարձր զարգացման հասել XVIII դարի II կեսին, երբ 1763թ. Ախթալայի արծաթ-կապարի և 1770թ. Ալավերդու պղնձի հանքավայրերի բազայի վրա կառուցվեցին Ախթալայի արծաթ-կապարի և Ալավերդու, այնուհետև Շամլուղի պղնձաձուլական գործարանները:

1785. և 1795թթ. հանքն ավերվել է և փակվել: Հետագայում այն վերականգնել են հույն հանքափոր վարպետները, որոնք եկել էին Հերակլ II թագավորի օրոք, դեռևս 1760-ական թվականներին: 1887-1914թթ. հանքավայրը շահագործել են ֆրանսիացի ձեռնարկատերերը:

1905թ. դադարեցվել էր Ախթալայի արծաթ-կապարի հանքավայրի մշակումը պաշարների սպառման պատճառով:

1918-1920թթ. Հայաստանում գործող ձեռնարկությունների զգալի մասն ավերվել էր: Հեղկոմի 1921թ. հունվարի 11-ի դեկրետով երկրի հանքային արտադրությունն ու մետալուրգիական գործարանները ազգայնացվեցին։ 1924թ. սկսեցին գործել Ալավերդու, Ղափանի պղնձաձուլական գործարանները, 1927 թվականին` Շամլուղի, Ալավերդու և Ղափանի հանքերը:

1960-1985թթ. ՀՍՍՀ գունավոր մետալուրգիան մեծ առաջընթաց ապրեց: 1967թ. շարք մտավ Ախթալայի հարստացման ֆաբրիկան:

1971-1975թթ. Շամլուղի պղնձի, Ախթալայի արծաթ-կապարի հանքերն ու հարստացուցիչ ֆաբրիկան ընդգրկվեցին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի կազմի մեջ: Այժմ վերագործարկվել է Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան:

(Պատմական տվյալները վերցված են համայնքի www.akhtala.am կայքից)։
Ախթալայի հանքերն ու հարստացուցիչ ֆաբրիկան, ներկայումս հանդիսանում են այս տարածաշրջանի շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրը։ Կոմբինատը գտնվում է Ախթալայի «Սարահարթ» թաղամասի արևմտյան մասում թեք լանջերի վրա։ Ախթալայի հանքային դաշտը գտնվում է քաղաքային համայնքի տարածքից հյուսիս՝ լեռնալանջերի վրա։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբիատն աշխատում է նաև Շամլուղի հանքավայրից բերված հումքով։

Շրջակա միջավայրի համար լուրջ սպառնալիք են հանդիսանում Ախթալայի տարածքում գտնվող 3 պոչամբարները, որոնցից մեկը ռեկուլտիվացված է, մյուսը սառեցված, 3-րդը գործող։ Առկա են նաև մի քանի վտանգավոր թափոնատեղեր, որոնք լուրջ սպառնալիք են հանդիսանում Ախթալայի գետակի, որի արդյունքում նաև Դեբեդ գետի, ինչպես նաև տնամերձ հողամասերի համար։

Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի տվյալների Ախթալա գետն ունի բարձր աղտոտվածություն՝ 5-րդ դասի։ Այստեղ դիտարկվում են ծանր մետաղների՝ Ցինկ, պղինձ, կադմիում, մանգան, սուլֆատ իոնի 5-րդ, մոլիբդեն, կոբալտի 4-րդ և ամոնիումի, երկաթ կալցիումի, բերիլիումի 3-րդ դասի աղտոտվածություն (2017թ.-ի տարեկան տվյալներ)։

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն 2017թ. ընթացքում Ախթալա խոշորացված համայնքի մեջ մտնող Ճոճկան և Մեծ Այրում բնակավայրերին հատկացված սուբվենցիաները կազմել են.՝

Ճոճկան- 1,093.200 հազար դրամ

Մեծ Այրում 580.100 հազ.դրամ (ըստ ՀՀ ՇՄ տրամադրած տվյալների), 682.300 հազ. դրամ (ըստ Ախթալա համայնքի տրամադրած տվյալների):

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական վճարներից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման համար:

Նույն օրենքի 1-ին հոդվածով նշված են այն ընկերությունների ցանկը, որոնց կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Դիտարկելով նշված ցանկը միանգամայն հասկանալի է , որ Ախթալա համայնքը վնասակար ազդեցություն է կրում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ԲԲԸ-ի կողմից։ Նույն հոդվածով սահմանվում է նաև համայնքների ցանկը և բնապահպանական վճարներից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

Մասհանումները տվյալ բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով։

Բնապահպանական և առողջապահական ծրագրերի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ մարզի կամ համայնքի զարգացման (սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերի հիման վրա։ Բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը (վերոնշյալ օրենքի 3-րդ հոդված)։

2017թ. Նշված հատկացումների շրջանակներում բնապահպանական միջոցառումներ անվան տակ իրականացվել են հետևյալ ծրագրերն ըստ բնակավայրերի.
Աղյուսակ 1
Այսպիսով, ուսումնասիրելով Ախթալա համայքնի 2017թ. բյուջեն, վերլուծելով բյուջեի հատկացումները ըստ գործառնական նշանակության, կարելի է եզրակացնել, որ շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ Ախթալա համայնքում իրականացվել է միայն աղբահանության ծրագիր։ Իսկ բնապահպանական սուբվենցիաներ ստացել են միայն Ճոճկան և Մեծ Այրում բնակավայրերը, որոնք տարվա վերջին են միացել Ախթալա համայնքին։ Մեծ Այրում բնակավայրում սուբվենցիայով հատկացված գումարներից նույնպես աղբահանության համար են ծախսվել և 2 համայնքներում որպես առողջապահական միջոցառումներ նախադպրոցական հաստատության սաներին լրացուցիչ սնունդ է հատկացվել (ըստ ՇՄ նախարարության 2016թ. տրամադրած չափորոշիչներին սնունդը պետք է ներառի միս, կարագ...)։ Մյուս բնակավայրերը չեն օգտվել բնապահպանական սուբվենցիաներով ծրագրեր իրականացնելու հնարավորությունից։

գ) Ախթալա համայնքի 2018թ.-ի բյուջեն

Հաստատվել է Ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 22-Ն որոշմամբ, փոփոխված բյուջեն՝ Ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 13-ի N 57_Ն որոշմամբ։

Ախթալայի համայնքի 2018թ.-ի բյուջետային եկամուտները կազմել են 220,700.0* հազ. դրամ, որից՝ համայնքի սեփական եկամուտները կազմել են 99,300.0 հազ. դրամ։

Այդ թվում՝ Ախթալա համայնքի տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից համայնքային բյուջե վճարված հարկերը կազմել են՝ 49,750.400 հազ. դրամ։

Համայնքի 2017-18թթ.փաստացի եկամուտների համեմատական.
Գծապատկեր 3
Ինչպես պարզ է դառնում ներկայացված թվերից, 2018թ.-ին աճել են թե՛ սեփական, թե՛ ընդհանուր և թե՛ հանքարդյունաբերող ընկերությունների կողմից վճարված գումարները։

Եթե հաշվի առնենք, որ 2018թ. համայքնի բնակիչների թիվը 7439 մարդ է, ապա բնակչության 1 շնչին ընկնող ընդհանուր և սեփական եկամուտների ցուցանիշներն ունեն հետևյալ պատկերը.
Աղյուսակ 2
Ախթալա ԼՀԿ-ի կողմից վճարված գումարներն ըստ վճարների տեսակի ունեն հետևյալ պատկերը.
Աղյուսակ 3
*Աղյուսակները կազմվել են Ախթալա համայնքապետարանի տվյալների հիման վրա:
2018թ.-ի մայիսից Ախթալա ԼՀԿ-ի և Ախթալա համայնքապետարանի միջև կնքված պայմանագրի հիման վրա, կոմբինատը համայնքապետարանին վճարում է ամսական 5 մլն դրամ, որը համայնքի Ավագանու որոշմամբ ծախսվում է համայնքի խնդիրների լուծման համար։ Այս հանգամանքով է պայմանավորված 2018թ.-ին, 2017թ.-ի հանդեպ համայնքի սեփական եկամուտների աճը (տես գծապատկեր 3)։

Համապատասխան 2018թ.-ին համայնքի փոփոխված բյուջեի՝ ծախսերն, ըստ բյուջետային ծախսերի գործառական նշանակության, բաշխվել են հետևյալ կերպ.
Գծապատկեր 4
Ախթալա քաղաքի 2018թ. բյուջեով Շրջակա միջավայրի պահպանության համար տարեկան ճշտված պլանով նախատեսված է եղել 10,862.0 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 10,671.832 հազար դրամ և միայն աղբահանության համար։

Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների Ախթալա խոշորացված համայնքում իրականացվում են հետևյալ կանոնակարգով՝ կոմունալ տնտեսության աշխատակիցները տեխնիկաներով Ախթալա քաղաքում շաբաթական երկու անգամ, իսկ Շամլուղ քաղաքում, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց գյուղերում շաբաթական 1-ական անգամ կատարում են աղբահանություն, ավագանու կողմից հաստատված հայեցակարգով:

2018թ. սուբվենցիաների մասով Ախթալա համայնքն ընդգրկող բնակավայրերից ոչ մեկին գումարներ չի հատկացվել։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համայնքում իրականացվել է միայն աղբահանություն։

Առողջապահության ուղղությամբ հատկացումները եղել են 660 հազար դրամ։

Բյուջեի տողերով նախատեսված բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ, դեղագործական ապրանքներ, արտահիվանդանոցային, հիվանդանոցային, հանրային առողջապահական, հիվանդանոցային և այլ ծառայությունների համար գումար չի նախատեսված, իսկ 660 հազար դրամը նախատեսված է միայն՝ Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) տողով։
դ) Ախթալա համայնքի 2019թ.բյուջեն
Հաստավել է ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 15 -ի N 89-ն որոշմամբ։

2019թ.-ի տարեկան բյուջեով նախատեսված է 262,613.2 հազ. դրամ եկամուտներ և փաստացի եկամուտները 31.03.2019թ.-ի դրությամբ կազմել են 64,651.6 հազ.դրամ, որից համայնքի սեփական փաստացի եկամուտները՝ 29,963.1 հազ. դրամ։

2018թ.-ի առաջին եռամսյակում փաստացի եկամուտները կազմել են 44,112.5հազ. դրամ, որից սեփական եկամուտները՝ 13,739.3հազ. դրամ։

Եթե համեմատենք 2018թ.-ի առաջին եռամսյակը և 2019թ.-ի առաջին եռամսյակը, ապա նկատելի է եկամուտների աճ, թե ընդհանուր, թե համայնքի եկամուտների, ընդ որում սեփական եկամուտներն աճել են 2 անգամից ավելի։

2019թ.ծախսերը բյուջեով նախատեսված են 262,613.2 հազ. դրամ և 2019թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 36,686.0 հազ. դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության համար 2019թ.-ի բյուջեով նախատեսված է 7622.5 հազ.դրամ և կրկին միայն աղբահանության համար։
Ախթալա համայնքի 2017-2019թթ. բյուջեներով նախատեսված շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ ծախսերի շարժընթացը (հազ. դրամ)
Գծապատկեր 5
Ծրագրի շրջանակներում Ախթալա համայնքում կազմակերպված քննարկման ժամանակ ՏԻՄ ներկայացուցիչներից տեղեկացանք, որ 2018թ. համայնքում իրականացվել են բնապահպանական ուղղվածության միջոցառումներ, որոնք սակայն համայնքի բյուջեի «Շրջակա միջավայրի պաշտպանություն» տողի տակ չեն նշված. Ներկայացված են այլ տողերով, մասնավորապես.
  • 21 աղբամանների ձեռքբերում՝ 987.0 հազ. դրամին համարժեք
  • Ճոճկան համայնքի զբոսայգու կառուցում՝ 5,200.0 հազ. դրամ
  • Ախթալա համայնքի զբոսայգու կառուցում՝ 10,083.500 հազ. դրամ

2. Ալավերդի համայնքի 2017-2018թթ և 2019թ. առաջին եռամսյակի տարեկան բյուջեների բնապահպանական ծախսերի վերլուծություն

ա) Ալավերդի համայնքի 2017թ.-ի բյուջեն
Հաստատվել է համայնքի Ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 78 -ն որոշմամբ, համաձայն որի եկամուտների համար նախատեսված է եղել 413,292.5 հազ. դրամ, իսկ ծախսերի մասով՝ 413, 292.5 հազ. դրամ։

2017 թվականի նոյեմբերի 5-ին անցկացված ընտրությունների և ՀՀ կառավարության որոշման համաձայն Ալավերդի համայնքը խոշորացվել է՝ իր մեջ ընդգրկելով ք.Ալավերդի, գ.Աքորի, գ.Հաղպատ, գ.Ջիլիզա, գ.Կաճաճկուտ, գ. Ծաղկաշատ բնակավայրերը:
բ) Ալավերդի խոշորացված համայնքի 2017թ. բյուջեն
Բյուջետային փաստացի եկամուտները կազմել են 573,391.4 հազ. դրամ, որից սեփական փաստացի եկամուտները՝ 139,645.9 հազ. դրամ։

«Հանրային իրազեկում և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան Ալավերդու քաղաքապետարանը պատասխանել է, որ համայնքի վարչական տարածքում հանքարդյունաբերական գործունեություն են ծավալում «Արմենիան Քափր Փրոգրամ» և «Արթուր Տարոն» ԲԲ ընկերությունները, որոնց կողմից վճարված հարկերը հետևյալն են՝
«Արմենիան քափր Փրոգրամ» ԲԲ-ն իր շարժական գույքի համար հարկեր է վճարում Երևանի քաղաքապետարանին, քանի որ կազմակերպության գլխավոր գրասենյակը հիմնվել է Երևանում և տվյալ գույքը գրանցված է Երևանում։

«Հանրային իրազեկում և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը պատասխանել է, որ ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցների համար Երևանի քաղաքապետարանին 2017թ.-ին վճարել է 656.134 հազ. դրամ և 2018թ.-ին՝ 635.550 հազ. դրամ:

Ալավերդու քաղաքապետարանից տեղեկացրել են նաև, որ թափոնների և պոչամբարների տարածքների համար ընկերությունները Ալավերդի համայնքում վարձակալած տարածքներ չունեն։

«Արթուր Տարոն» ԲԲ ընկերության կողմից վճարված հարկերի մասին քաղաքապետարանը տրամադրել է հետևյալ տեղեկատվությունը.՝

«Արթուր Տարոն» ԲԲ ընկերությունը Ալավերդի համայնքում որպես արդյունաբերական օբյեկտ վարձակալել է 68110 քմ տարածք, որի համար տարեկան վարձավճարը կազմում է 116.500 հազ դրամ։ Հողի հարկի և գույքահարկի գծով կիսամյակային հաշվետվություններ չներկայացնելու պատճառով հողի հարկի և գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել։

Համայնքի 2017թ. բյուջետային փաստացի ծախսերը կազմել են 528,945.9 հազ. դրամ։

Ալավերդի համայնքի 2017թ. տարեկան բյուջեով Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսված ծախսերը կազմել են 112,330.8 հազ. դրամ, որից՝
1899թ. Դեբեդ գետի ձախ ափի կիրճով անցնող Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումրի) երկաթգծի կառուցման ավարտից հետո, պղնձաձուլական վերջին ենթակառուցվածքները կառուցվեցին Դեբեդ գետի կիրճում, որտեղ այժմ գտնվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը։

Հանքագործությունն Ալավերդիում հատկապես մեծ թափ ստացավ 1960-ական թվականներից, երբ Խորհրդային իշխանության կողմից մեծ ներդրումներ կատարվեցին գործարանի վերակառուցման ու հզորացման ուղղությամբ:

Մինչև 90-ական թվականները Ալավերդին զարգանում էր որպես լեռնամետալուրգիական արդյունաբերության կենտրոն:

Երկրաշարժը և նոր սոցիալ-տնտեսական անցման շրջանը ծանր հետևանքներ ունեցան Ալավերդի քաղաքի արդյունաբերության վրա: Դադարեցին աշխատել պղնձաձուլման գործարանը, կարի ֆաբրիկան, գարեջրի գործարանը, կաթնամթերքի արտադրման գործարանը: Խիստ նվազեց շինանյութերի արտադրությունը:

1997թ. Ալավերդի համայնքում վերաբացվեց հանքարդյունաբերությունը։ Ալավերդու պղնձաձուլական գործարանի պղնձաձուլական գործընթացը` առանց արտանետումների մաքրման սարքավորումների մշտապես իրական վտանգ է ներկայացրել տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: Համաձայն շրջակա միջավայրի մոնիթորինգի տվյալների, ինչպես նաև տարբեր հետազոտությունների արդյունքների, քաղաքի և հարակից տարածքների աղտոտվածության բարձր ցուցանիշներ են արձանագրվում շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների մասով։
Ալավերդի քաղաքի էկոլոգիական հիմնախնդիրները` իրենց բնույթով և չափերով, մեծ ազդեցություն ունեն նաև ողջ Հարավային Կովկասի էկոլհամակարգի վրա, քանի որ Ալավերդի քաղաքի տարածքով է հոսում անդրսահմանային Դեբեդ գետը և Ալավերդի քաղաքի անտառները տարածվում են մինչև Վրաստան և Ադրբեջան` կազմելով մեկ ընդհանուր էկոհամակարգ:

Համապատասխան ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների 2017 թ.-ի ընթացքում Ալավերդի քաղաքում կատարվել են ընդհանուր փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և ածխածնի մոնօքսիդի դիտարկումներ: Քաղաքում և հարակից համայնքներում գործել են ակտիվ նմուշառման երեք դիտակայան և պասիվ նմուշառման 42 դիտակետ: Ստացիոնար դիտակայաններից ակտիվ նմուշառման եղանակով վերցվել է օդի 2560, շարժական դիտակետերից պասիվ նմուշառման եղանակով` 3931 փորձանմուշ, Ստացիոնար դիտակայանում կատարվել է ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների 122380 դիտարկում: Ծծմբի երկօքսիդի և ընդհանուր փոշու միջին տարեկան կոնցենտրացիաները գերազանցել են համապատասխան ՍԹԿ-ները 2.3 և 1.7 անգամ: Ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն չի գերազանցել։

Ստորև ներկայացված է մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաների փոփոխությունները (պասիվ նմուշառում).
Ծծմբի երկօքսիդի (SO2) միջին կոնցենտրացիան (մգ/մ3 ) Ալավերդի քաղաքում 2016-2017 թթ․։
Մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի (SO2) միջին տարեկան կոնցետրացիոն բաշխվածությունը 2017 թ․։
Գծապատկեր 7
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն Ալավերդի քաղաքը և պղնձաձուլական գործարանի արտանետումներից վնասակար ազդեցություն կրող հարակից համայնքերը ստանում են մասհանումներ, գործարանը շահագործող «Արմենիան քափր Փրոգրամ» ԲԲ-ի կողմից վճարված բնապահպանական հարկերից։

2017թ. Ալավերդի քաղաքին և համայնքների խոշորացման գործընթացից հետո Ալավերդի համայնքի մեջ մտնող Աքորի, Հաղպատ բնակավայրերին հատկացվել է 58,340.1 հազ. դրամ սուբվենցիա, որոնց բաշխվածության և իրականացված համապատասխան ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ բնապահպանական և առողջապահական միջոցառումներ, ներկայացված է աղյուսակ 5-ում։
գ) Ալավերդի Համայնքի 2018թ. բյուջեն
Հաստատվել է ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 20 -ն և փոփոխված բյուջեն՝ ավագանու 2018 թվականի հունվարի 25-ի N 4-ն որոշմամբ։

Բյուջեով նախատեսված է եղել եկամուտների մասով՝ 717,169.7 հազ. դրամ, իսկ ծախսերի մասով՝ 724,363.7 հազ. դրամ։

Համայնքի 2018թ. բյուջետային փաստացի եկամուտները կազմել են 698,603.2 հազ. դրամ, որից սեփական փաստացի եկամուտները՝ 154,328.2 հազ. դրամ (տես գծապատկեր 8)։

«Արմենիան քափր Փրոգրամ» ԲԲ-ի կողմից վճարված գույքահարկը 2018թ.-ի համար կազմել է 2,114.092 հազ. դրամ, հողի հարկը՝ 659.096 հազ. դրամ։
Գծապատկեր 8
Եթե հաշվի առնենք, որ 2017թ. համայքնի բնակիչների թիվը խոշորացումից հետո եղել է ՝ 24227 մարդ, իսկ 2018թ. 24599, ապա բնակչության 1 շնչին ընկնող ընդհանուր և սեփական եկամուտների ցուցանիշներն ունեն հետևյալ պատկերը ըստ տարիների.

Ալավերդի համայնքի բյուջեի եկամուտների բնակչության 1 շնչին ընկնող ցուցանիշներ.
Աղյուսակ 4
Ինչպես երևում է աղյուսակից 2018թ.-ին ի համեմատ 2017թ.-ին բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը աճել է թե՛ ընդհանուր եկամուտների, թե՛ համայնքի սեփական եկամուտների հաշվով։

Համայնքի 2018թ. բյուջետային փաստացի ծախսերը կազմել են 679,862.6 հազ. դրամ։ Ծախսերն ըստ գործառնական ուղղությունների հետևյալն են՝
Գծապատկեր 9
Ալավերդի համայնքի 2018թ. Շրջակա միջավայրի պաշտպանության համար բյուջեով նախատեսված է եղել 282,054.2 հազ դրամ և փաստացի ծախսվել է 270,395.0 հազ․ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության համար բյուջեով նախատեսված գումարների բաշխումն ըստ տարիների ունի հետևյալ պատկերը․
Գծապատկեր 10
Շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ կատարված փաստացի ծախսերը 2018թ․ ըստ բաշխվածության՝
դ) Ալավերդի համայնքի 2019թ բյուջեն
Հաստատվել է ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 89 -ն որոշմամբ և այն եկամուտների և ծախսերի մասով կազմել է 688,903.4 հազ դրամ։

Ապրիլի 30-ի դրությամբ համայնքի փաստացի եկամուտները կազմել են 198,392.5 հազ դրամ, որից սեփական փաստացի եկամուտները՝ 52,029.3 հազ դրամ։

Ապրիլի 30-ի դրությամբ համայնքի ծախսերը կազմել են՝ 140,040.4 հազ.դրամ:

2019թ․ շրջակա միջավայրի պահպպանության ուղղությամբ նախատեսված ծախսերը կազմում են 198,800.9 հազ․ դրամ․
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն 2017-2019թթ. ընթացքում Ալավերդի, Աքորի, Հաղպատ ազդակիր համայնքներին հատկացված (հատկացվելիք) սուբվենցիաների և համապատասխան բնապահպանական ծրագրերը.

Աղյուսակ 5
Ինչպես տեսնում ենք դիտարկվող 3 տարիների ընթացքում ամենամեծ գումարը հատկացվել է 2018թ․-ին, որը 2017թ․-ի հանդեպ գերազանցում է 114,935.3 հազ դրամով։ Այս հանգամանքով կարող է պայմանավորված լինել նաև բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշի աճը։
3․ Սպիտակ համայնքի 2017-2018թթ և 2019թ առաջին եռամսյակի տարեկան բյուջեների բնապահպանական ծախսերի վերլուծություն

ա) Սպիտակ համայնքի 2017թբյուջեն
Հաստատվել է համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի N 63-Ն որոշմամբ և 2017թ․ փոփոխված բյուջեն հաստատվել է Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 26-ի N 3-Ն որոշմամբ և եկամուտների մասով կազմել է 357,613.9 հազ դրամ։

բ) Համայնքի 2017թ․ փաստացի եկամուտները կազմել են 387,337.2 հազ դրամ, որից՝ 115,707.1 հազար դրամը համայնքի սեփական եկամուտներն են։

«Հանրային իրազեկում և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան Սպիտակի քաղաքապետարանը պատասխանել է, որ համայնքի վարչական տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալող ընկերություններ չկան։

Համայնքի 2017թ․ փաստացի ծախսերը կազմել են 350,387.2 հազ դրամ։

Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ նախատեսված գումարը ըստ բյուջեի կազմել է 39,600.0 հազ դրամ, որից 39,300.0հազ. դրամը նախատեսված է եղել աղբահանության համար, իսկ 300.0 հազ. դրամը Շրջակա միջավայրի պաշտպանության այլ դասերին չպատկանող ծախսերի համար։

Քանի որ Սպիտակ համայնքի տարածքում բացակայում են հանքարդյունաբերական և քիմիական արդյունաբերական գործունեություն ծավալող ընկերությունները, համայնքը չի ստանում բնապահապանական սուբվենցիաներ։

Համայնքի բնակիչների զբաղվածության հիմնական բնագավառներն են՝ գյուղատնտեսություն, արտադրություն (կարի, թռչնամսի, հացաբուլկեղենի), առևտուր, կապ, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ և ենթակա կազմակերպություններ, կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ։

Սպիտակ քաղաքում բացակայում են մոնիթորինգային դիտակետերը, հետևաբար բացակայում է նաև շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը։

բ) Սպիտակ համայնքի 2018թ բյուջեն
Հաստատվել է համայնքի ավագանու 2017թ․ դեկտեմբերի 14-ին, համայնքի Ավագանու N 71 որոշման համաձայն և կազմել է 358,637.1 հազ դրամ

Համայնքի բյուջեի 2018թ․ փաստացի եկամուտները կազմել են 407,102.7 հազ դրամ, որից՝ 131,4297 հազ դրամը եղել է համայնքի սեփական եկամուտները։

Սպիտակ համայնքի 2017-18թթ․ եկամուտների համեմատական պատկեր․
Գծապատկեր 11
Ինչպես պարզ է դառնում համեմատական պատկերից, 2018թ․-ին համայնքի սեփական եկամուտներն աճել են։

Հաշվի առնելով 2017թ․ և 2018թ․ բնակիչների թվաքանակը՝ Սպիտակ քաղաքի մեկ շնչին ընկնող ցուցանիշները կունենան հետևյալ պատկերը՝
Աղյուսակ 6
Համայնքի 2018թ․ ծախսերը կազմել են 385,419.0 հազ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության համար ծախսվել է 51,010.2 հազ դրամը, որից՝ 42,332.2հազ դրամն ուղղված է եղել աղբահանությանը, իսկ 9,638.0-ը շրջակա միջավայրի պաշտպանության այլ դասերին չպատկանող ուղղությամբ։

Սպիտակ համայնքի 2018թ․ ծախսերը ըստ գործառնական ուղղությունների հետևյալն են․
Գծապատկեր 12
գ) Սպիտակ համայնքի 2019թ բյուջեն
Հաստատվել է համայնքի ավագանու 2018թ.-ի դեկտեմբերի 27-ի N 90-Ն որոշման հիման վրա և կազմել է 394,319.8 հազ դրամ, որից՝ 122,064.2 հազ. դրամ սեփական եկամուտները։

2019թ. ապրիլի 30-ի դրությամբ համայնքի եկամուտները կազմել են՝ 126,534.6 հազ. դրամ, որից՝ 1,482.0 հազ. դրամ համայնքի սեփական եկամուտներ։ Համայնքի ծախսերը ապրիլի 30-ի դրությամբ կազմել են՝ 66,715.4 հազ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության համար 2019թ․ բյուջեով նախատեսված է
54,395.0 հազ. դրամ, որից 45,000.0 հազ դրամը՝ աղբահանության համար և 9,395.0 հազ. դրամը՝ շրջակա միջավայրի պաշտպանության այլ դասերի չպատկանող։
Ծրագրի շրջանակներում Սպիտակ համայնքում կազմակերպված քննարկման ժամանակ ՏԻՄ ներկայացուցիչները նշեցին, որ 2017-2019թթ․-ներին համայնքում իրականացվել և իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք բնապահպանական ուղղվածություն ունեն, սակայն մանրամասն չեն արտացոլված բյուջեում։ Այդ միջոցառումների իրականացման համար գումարները հատկացվում են և համայնքի բյուջեում նշված են «Շրջակա միջավայրի պաշտպանություն, այլ դասերին չպատկանող» տողի ներքո։ Այդ ծրագրերի ցանկը ներկայացված է ստորև աղյուսակում:

2017-19թթ․ Սպիտակ համայնքում իրականացված բնապահպանական ուղղվածության միջոցառումներ.
4 ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Սպիտակ համայքների տարեկան բյուջեների և ծախսերի համեմատական պատկեր

Գծապատկեր 14
Գծապատկեր 15
~