Արթիկում նաև մտադիր են զարգացնել արևային էներգետիկան։ Դեռևս նախորդ քաղաքապետի օրոք պայմանագիր է կնքվել Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հետ։
Համայնքի ներկայիս ղեկավար Մխիթար Վարագյանը այս ծրագրով մշակել և հաստատել է այլընտրանքային էներգիայի զար գացման ծրագիր, որի հիման վրա մինչև մեկ մեգավատ հզորության արևային էներգիայի կայանկ կառուցվի։ Կայանի մոտավոր արժեք ը 784 000 եվրո է(մոտ 434 000 000 դրամ)։
Համայնքը պլանավորում է ներդրում անել 29 600 000 դրամի չափով (մոտ 53 480 եվրո)։ Մնացած գումարը տրամադրվելու է ԵՄ կողմից։ «Մենք վաճառելու ենք էներգիան էլեկտրացանցերին, իսկ գումարը կգնա քաղաքի տնտեսական զարգացման վրա։ Մեր հաշվարկներով, քաղաքի բյուջեն ամեն տարի 40-50 մլն դրամ ավելանալու է կայանի շնորհիվ», - ասում է Գևորգ Փթուկյանը։
Դրա հետ մեկ տեղ, բնապահպանության համար հատկացվող ծախսերի կշիռը Արթիկի բյուջեում 2016-2018 թվականների ընթացքում նվազել է
2%-ով (12,43%՝ 2016 թվականին, մինչև 10,88 %` 2018 թվականին)։
Այնինչ, 2018-ին բյուջեի մուտքերն ավելացել են, նախորդ տարվա համեմատ՝ 25 մլն 114 հազ․ դրամով։ Հիմնականում սա կապված է տեղական տուրքերի հավաքագրման աշխատանքների արդյունավետության աճով, ինչպես նաև՝ աղբահանության վճարի բաձրացմամբ (160 դրամ՝ մեկ շնչին):
Գևորգ Փթուկյանի խոսքով, 2019 թվականին նաև 30 %-ով կավելանան Արթիկ համայնքին տրամադրվող դոտացիաները։