Ներկայացնելով «արջուկի» նախապատմությունը՝ նշում է, որ երբ կանանց հավաքում են, նրանցից մեկը գործած արջ է հետը բերած լինում, որն էլ գրավում է իրենց ուշադրությունը։ Կանայք բաժանվում են երկու խմբի`գործողների և դետալ պատրաստողների։ Խաղալիքներն ամբողջովին պատրաստվում են ձեռքով։Սակայն բազմաթիվ խաղալիքների կողքին գրասենյակում բացակայում էր հայտնի «Բերդի արջուկը», մեր պահանջարկ ունենալու պատճառով։
«Բերդի արջուկներ» ծրագրի իրականացմանն աջակցել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը», որի ֆինանսավորման ավարտից հետո ծրագիրն անցել է ինքնաֆինանսավորման։
Անահիտի խոսքով, Հայաստանում Ֆինլանդիայի ու Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթի աջակցությամբ և խորհրդով, գերմանուհի քույր Հաննայի մտահղացմամբ ստեղծված ձեռագործ արջուկները սկսեցին վաճառվել ամբողջ աշխարհում՝ վեբ կայքի, սոցցանցերի և համագործակցային ցանցի օգնությամբ (
www.berdbears.com): «Քիքսթարթեր» առցանց հարթակի միջոցով էլ ավելի ընդլայնվեց վաճառքի շուկան`ընդգրկելով Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան ու Ասիան, Ավստրալիան։
«Ունենք շյուղագործ արջեր`մեծ, միջին ու փոքր, հելունագործ մինիատյուրներ, մատի տիկնիկներ, բանալու օղեր։ Դեռահաս աղջիկների մի խումբ էլ զբաղվում է հուլունքագործությամբ։ 2017 թվականին արտահանել ենք 10 հազար հելունագործ մինիատյուր, 200 արջուկներ հիմնականում ԱՄՆ, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա»,- պատմում է Անահիտը։
«Բերդի արջուկները», անվտանգության թեստավորում անցնելով Շրի Լանկայում, ստացել են հատուկ սերտիֆիկատ, որով արջուկները ճանաչվել են էկոլոգիապես մաքուր խաղալիք մեծերի ու փոքրերի համար։