Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2015, 2016 և 2017 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։
Մեղրի համայնքը կրում է բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից 2017 թվականին մասհանում է կատարվել պետական
բյուջեից՝ համաձայն օրենքի 1 254 300 դրամի չափով։
Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։ Համայնքի տարեկան ծախսերը 2014 և 2015 թվականների ընթացքում գրեթե չեն փոխվել, իսկ 2017թ-ին, ինչպես և եկամուտների մասով, թռիչքային աճ է նկատվել։
2014 և 2015 թվականներին բյուջետային ծախսերը կազմել են 442.7 և 445.0 մլն դրամ համապատասխանաբար, իսկ 2017 թ-ին՝ 660.5 մլն դրամ։ Նախորդ դիտարկվող տարվա նկատմամբ աճը կազմել է 215.5 մլն դրամ կամ 48.4%։
Ընդգծված աճ է նկատվել նաև ընդհանուր ծախսերում բյուջեի ֆոնդային մասի ծախսումների մասով։ Եթե 2014 և 2015 թվականներին բյուջետային ծախսերի համապատասխանաբար 5.7 և 4.5%-ն են իրականացվել բյուջեի ֆոնդային մասից, ապա 2017 թ-ի ընթացքում վերջինիցս ծախսերը կազմել են 17.7% կամ 117.1 մլն դրամ։ Աճը կազմել է 5.8 անգամ կամ 97.1 մլն դրամ։