Արթիկ համայնքի 2016 թ․ բյուջետային ծախսերը
Ինչպես կարելի է նկատել, բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմել (46%) Կրթության ոլորտի ծախսերը, այնինչ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը, կազմել են ընդհանուրի 21%-ը։ Հատկանշական է, որ նման պատկեր ՀՀ բոլոր համայնքներում չէ, որ կարելի է ականատես լինել։ Համայնքների գերակշիռ մասում Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտի ծախսերը էապես գերակշռում են մյուս ոլորտներին։ Սա խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։
Տնտեսական հարաբերությունների և Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտների ծախսերը կազմել են ընդհանուրի 3-ից 4%-ը՝ 20.4 մլն դրամ և 15.6 մլն դրամ համապատասխանաբար։ Շրջակա միջավայրի պաշտպանության և Հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսերը գումարային առումով գրեթե նույնն են և յուրաքանչյուրը կազմել է ընդհանուրի մոտ 12%-ը։ Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը չեն գերազանցում 1%-ը։ Պաշտպանության, Հասարակական կարգի պահպանության և Առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Արթիկ համայնքի 2017 թ․ բյուջետային ծախսերը
Ծախսերի համամասնությունը գրեթե չի փոխվել է 2017 թ-ին։ Այստեղ նույնպես բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմել (48%) Կրթության ոլորտի ծախսերը։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը, կազմել են ընդհանուրի 22%-ը։
Տնտեսական հարաբերությունների և Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտների ծախսերից յուրաքանչյուրը կազմել է ընդհանուրի մոտ 2%-ը՝ 12.8 մլն դրամ և 10.4 մլն դրամ համապատասխանաբար։
Շրջակա միջավայրի պաշտպանության և Հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսերը գումարային առումով գրեթե նույնն են և կազմել են ընդհանուրի մոտ 12% և 13%-ը համապատասխանաբար։
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, ինչպես նախորդ տարի, չեն գերազանցում 1%-ը։ Պաշտպանության, Հասարակական կարգի պահպանության և Առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Արթիկ համայնքի 2018 թ․ բյուջետային ծախսերը
Արթիկ համայնքի բյուջետային ծախսերի հաստատված (առ 01.11.2018թ. ճշտված) պլանի համաձայն, նույնպես կարելի է նշել, որ նախորդ տարվա համեմատությամբ բյուջետային ծախսերի համամասնությունները գրեթե չեն փոխվել։
Բյուջետային ծախսերի խոշոր մաս է շարունակում են կազմել (48%) Կրթության ոլորտի ծախսերը։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը, կազմել են ընդհանուրի 21%-ը։ Ընդ որում, գումարային առումով էլ, այս ոլորտի ծախսերը մի փոքր են ավելի նախորդ տարվա համեմատությամբ։
Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը կազմում եմ ընդհանուրի 2%-ը, իսկ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը՝ ընդհանուրի 4%-ը։ Շրջակա միջավայրի պաշտպանության և Հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսերը գումարային առումով գրեթե նույնն են և կազմել են ընդհանուրի մոտ 11% և 13%-ը համապատասխանաբար։
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, ինչպես դիտարկվող նախորդ տարին, չեն գերազանցում ընդհանուրի 1%-ը։ Պաշտպանության, Հասարակական կարգի պահպանության և Առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։