Աշխեն Բաբայանը նկատում է, որ քաղաքը, որ մի քանի տարի առաջ Լոռու մարզի ամենամաքուր քաղաքներից էր, վերջին երկու տարիներին նույն տպավորությունը չի թողնում: «Չեմ կարծում, որ սպիտակցիներն են ավելի փնթի դարձել»,- ասում է Բաբայանը: 
Urbanista-ի անցկացրած
 առցանց հարցման համաձայն` սպիտակցիները առաջնային են համարում ճանապարհաշինությունը, բակային տարածքների բարեկարգումը և կրթությունը: Մինչդեռ, սոցիալական պաշտպանությունը կարևորում է հարցվածների 29 տոկոսը, բնակֆոնդի սպասարկումն ու մշակույթը՝ հավասար դիրքերում են: 
 Սպիտակի քաղաքապետը նույնպես կարևորում է ենթակառուցվածքների խնդիրը: 
 «Փորձում ենք եղած ասֆալտը պահպանել: Նոր ասֆալտապատում անելու համար մեր ֆինանսական միջոցները սուղ են: Այդ հարցը հնարավոր է մասամբ լուծել միայն կողմնակի օգնության շնորհիվ»,- ասում է Սպիտակի քաղաքապետը: