Երևանում գործող «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը
«Վերանայելով Մեծամորը» ծրագրի միջոցով փորձում է հանրության լայն շերտերի համար հայտնի դարձնել այս քաղաքը հատկապես ճարտարապետությամբ` «մաքրելով ատոմակայանի՝ քաղաքի վրա թողած փոշին»:
Ստեղծվել է արվեստագետների հետազոտական խումբ, որն ուսումնասիրել է Մեծամորը՝ որպես սովետական մոդեռնիզմի քաղաք, և ՀԷԿ-ի պատմությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքային միջավայրի հետխորհրդային զարգացումներին, շրջակա միջավայրի պահպանության մտահոգություններից և մարտահրավերներից բխող հարցերին։