Հանգստի գոտի Մեծամորում
Էներգետիկների քաղաք Մեծամորի վերաբերյալ Ճարտարապեության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողուհի Լիլիթ Սիմոնյանի ծրագրի հիմքում մարդ-միջավայր կապն է ընդգծված՝ որպես մարդուն հատուկ զգայական ու գիտակցական՝ երկակի բնույթի մտածողության արտահայտում:
Նախագիծը, որն ավելի շատ հենված է կոնցեպտի ու գաղափարի վրա, հնարավոր է իրականացնել Մեծամորի հյուսիս-արևելյան հատվածում: Համեմատաբար ավելի ազատ այդ տարածքն էսթետիկ որոշ գծերի շնորհիվ կորցնում է ծայրամասին բնորոշ հատկանիշները։ Օգտագործված տարածքը, ըստ գլխավոր հատակագծի, ուներ սկզբնական նախագիծ, որն իրականացված չէ։
Առաջարկվող նոր նախագծով այդ տարածքում հնարավոր կլինի կազմակերպել հանգստի գոտի՝ սահմանափակված գեղագիտական-զգայական եզրով, որին պետք է հաջորդի գիտակցական մասը՝ մտածողականը։