Քաղաքում տեղադրվել են 4 հեծանիվ-գեներատորներ, որոնց աշխատացնելիս առաջացող էներգիայով սնվում են տասը LED լամպեր` լուսավորելով շրջակա տարածքը։
Լևոնի նպատակն է՝ նախ խթանել մանուկների ուրախ ժամանցն ու առողջ ապրելակերպը, և միաժամանակ` օգտակար գործ կատարել Վեդու բակերից մեկի մեծ ու փոքր բնակիչների համար: Այս գաղափարը հաղթող է ճանաչվել
Awesome Foundation Yerevan-ի մրցույթում։
«Մեր նախագիծը նոր տեսք է տալիս այգուն եւ այն դարձնում է առավել ժամանակակից եւ հաճելի բնակիչների համար։ Ինչպես նաև խթանում է գիտության զարգացումը երիտասարդների շրջանակներում։ Այլ բառերով ասած՝ մենք ցույց ենք տալիս կրթության ներուժը օգուտ պարգեւելու գործում։ Եվ վերջապես, մեր նախագիծը զարգացնում է հեծանվային մշակույթը հասարակության մեջ»,- ասում են կազմակերպիչները։