Հայաստանի թաքնված թանգարանները

Հայաստանով մեկ սփռված թանգարաններ, որոնց այցելությունը պարտադիր է:
Ուրբանիստա
խմբագրական
Հայաստանի տարբեր բնակավայրերում գոյություն ունեն մի քանի տասնյակ թանգարաններ և պատկերասրահներ, որտեղ պահվում են համաշխարհային նշանակության արվեստի գործեր: Սակայն հաճախ անգամ տեղաբնակները և հատկապես զբոսաշրջիկները տեղյակ չեն լինում դրանց մասին:

Մեր նոր նյութում ներկայացնում ենք դրանց փոքր մասը, սակայն այս ցուցակը ժամանակի ընթացքում կհամալրվի նոր բացահայտումներով:



1
Մարտունու պատկերասրահ
Հասցեն՝ Հասցե` Շահումյանի 6, ք. Մարտունի, Գեղարքունիքի մարզ
http://bit.ly/2VCL0O6
Անցած տարի Մարտունի համայնքի մասին նյութ պատրաստելիս հայտնաբերեցին, որ Մարտունու պատկերասրահի երկու հարկերում ներկայացված է սոցռեալիզմի հարուստ ընտրանի՝ «Ձևով` ազգային, բովանդակությամբ` սոցիալիստական» կարգախոսի ներքո: 1978 թ. Մշակույթի նախարարության Նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա ստեղծված պատկերասրահում առկա է գեղանկար, քանդակ, գրաֆիկա ընդգրկող հավաքածու: Շուրջ 200 թանգարանային նմուշները ստեղծվել են 1960-1980-ական թթ.:

Տոմսի արժեքը մեծերի համար՝ 200դրամ, դպրոցականների՝ 100, էքսկուրսավարի ծառայություն՝ 1500դրամ:

2
Հրազդանի պատկերասրահ
Հասցեն՝ Հասցե` Սպանդարյանի 2, ք. Հրազդան, Կոտայքի մարզ
http://bit.ly/2VsJoSr
Հայաստանի ժամանակին խոշորագույն արդյուբաներական քաղաք Հրազդանի պատկերասրահը հիմնադրվել է 1981 թ., սակայն 2010 թվականի դեկտեմբերի 18-ին պատկերասրահը վերաբացվել է նոր ցուցադրությամբ, ուր ներկայացված են 60-ականներից մինչև մեր օրերը ստեղծագործող հայ նկարիչների մոտ 53 աշխատանք:

3
Ջերմուկի պատկերասրահ
Հասցեն՝ Չարենցի 1, ք. Ջերմուկ,
Վայոց Ձորի մարզ
http://bit.ly/2W8JrHu
      Այսօր շատերը խոսում են Ջերմուկ քաղաքի առողջարանային և հանքաարդյունաբերական ոլորտների բախման վորաբերյալ: Սակայն քչերը գիտեն, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը հիմնադրվել է 1972թ-ին: Այստեղ կարելի է տեսնել 1920-1990 թթ. ստեղծած շուրջ 100 գեղանկար և քանդակ: Այստեղ ներկայացված են գեղանկարիչներ Մ. Սարյանի, Վ.Գայֆեճյանի, Հ. Կալենցի, Հ. Հակոբյանի, Մ. Պետրոսյանի և այլոց ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ առանձնացող աշխատանքներ:

      Տոմսի արժեքը մեծերի համար՝ 200դրամ, էքսկուրսավարի ծառայություն՝ 1500դրամ:

      4
      Մինաս Ավետիսյանի թանգարան
      Հասցեն՝ գյուղ Ջաջուռ, Շիրակի մարզ
      http://bit.ly/2E8o6DE
          Գյումրի քաղաքից 14կմ հեռավորության վրա գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982թվականին՝ նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղում: 1988 թ.երկրաշարժից ավերված շենքը վերականգնումից հետո վերաբացվել է 2003 թ.: Այսօր թանգարանում ցուցադրվում են նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները:

          Տոմսի արժեքը՝ 200 դրամ, էքսկուրսավարի ծառայություն՝ 1500 դրամ:

          5
          Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
          Հասցեն՝ Մյասնիկյան փող., 28 շենք,
          ք. Դիլիջան
          http://bit.ly/2JES71B
          2010 թ-ից Դիլիջանի նորակառույց թանգարանում պահվում և ցուցադրվում են 1000-ից ավելի հնագիտական և ազգագրական իրեր, կիրառական արվեստի գործեր, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարներ, քանդակներ, հնատիպ գրականություն։

          Տոմսի արժեքը՝ 500 դրամ, էքսկուրսավարի ծառայություն՝ 1500 դրամ:

          6
          Ժողովրդական արվեստի թանգարան
          Դիլիջան
          Հասցեն՝ 1 Գետափնյա, Դիլիջան
          http://bit.ly/2JI46vf
          Հովհաննես Շարամբեյանի հիմնած Ժողովրդական արվեստի թանգարանի շենքը
          Լուսանկարը՝ Նարեկ Աշուղաթոյանի ընտանեկան արխիվից
          Բանահավաք և գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանը 1979 թ-ին իրեն հատկացված տունը նվիրեց պետությանը՝ անձնական հավաքածուի հիման վրա ժողովրդական արվեստի թանգարան ստեղծելու նպատակով:

          Այսօր Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում առկա 847 ցուցանմուշից ներկայացված է 547-ը:


          7
          Վալեր Նազարեթյանի Մինի Թանգարան
          Գյումրի
          Հասցեն՝ Անկախության հրապարակ 9ա,
          3-րդ հարկ, 302 սենյակ, Գյումրի
          http://bit.ly/2HiD3oP
          Լուսանկարները՝ Վալեր Նազարեթյանի Մինի թանգարանի ֆեյսբուքյան էջից
          Այստեղ ներկայացված են Վալեր Նազարեթյանի` թղթից ստեղծած յուրատեսակ նմուշներ՝ նվագարկչից և դուդուկից մինչև դաշնամուր:

          Տոմսը` 500դրամ, ուսանողական և դպրոցական խմբերի համար՝ 300դրամ: