Բրենդինգը՝ քաղաքի զարգացման խթան «Deem Communications» ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանն ասում է, որ Գյումրին նախ իր անձնական հետաքրքությունն էր: Բացի այդ, նրա կարծիքով, Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքն անհրաժեշտ չափով հարգված չէ։ Նաև պետք է հաշվի առնել, որ Գյումրին սահմանամերձ մեծ բնակավայր է, և քաղաքի զարգացումը ռազմավարական նշանակության հարց է։
Ծրագրի առաջին փուլի ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, հանրային հարցումներ և ուսումնասիրություններ քաղաքի պատմամշակութային ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի և այլ ոլորտների վերաբերյալ:
Տարեվերջին ընկերությունն իր աշխատանքի արդյունքը ներկայացնելու է Գյումրու քաղաքապետարանին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին: Գյումրեցիների, շահագրգիռ այլ կողմերի համար անցկացվելու են շնորհանդեսներ, ուսուցողական ծրագրեր այն մասին, թե ինչպես զարգացնել բիզնեսն ու եկամուտ ստանալ մշակված բրենդի հայեցակարգի ներքո:
«Մենք Գյումրու բրենդավորումը դիտարկում են որպես խթան քաղաքի զարգացման համար, ինչը երեք հիմնական ուղղությամբ է ընթանալու՝ տնտեսական, սոցիալական, մշակութային։ Գյումրու բրենդի կորիզը լինելու են մարդիկ, հումորը, ճարտարապետությունը և ավանդական խոհանոցը»,-ասում է Րաֆֆի Նիզիբիլյանը: