Սոնյա Վարդանյանը հիշում է շատրվանի կառուցման տարիները, այնուհետև՝ բացման հանդիսավոր օրը, երբ այդ օրերին
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճանը և այլ պատվավոր հյուրեր նորաստեղծ հանրային գոտում տնկեցին անվանական մրգատու ծառեր, որոնք մինչ այժմ էլ աճում են այդտեղ:
"Երեկոները երիտասարդները գնում էին Աստղի հրապարակի կինոթատրոնը, վերադարձի ճանապարհին` գալիս, շատրվանի սրճարան նստում: Անդադար նման շարժ կար, իսկ քամոտ եղանակին, երբ դուրս էինք գալիս տան պատշգամբ, շատրվանի ջուրը մեզ էր հասնում", - հիշում է տիկին Սոնյան:
Տիկին Սոնյան շատրվանի վերանորոգումը և տարածքի բարեկարգումը կարևորում է նաև հաջորդ սերունդների համար: Բնակիչների երեխաների համար խաղային տարածք չկա, քանի որ շենքի բակում մասնավոր, խարխուլ շինությունների, նեղլիկ անցուղիների, իսկ փողոցի կողմից՝ փոշոտ մայթի պատճառով երեխաները զրկված են ապահով խաղահրապարակ ունենալու հնարավորությունից: