1982 թվականին ծագումով գյումրեցի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը մասամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասամբ՝
Գյումրիում նկարահանեց «Հին օրերի երգը» ֆիլմը, երկու տարի անց` «Մեր մանկության տանգոն»: Գյումրիում են նկարահանվել նաև «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», ավելի վաղ՝ «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք» ֆիլմերը: Դրանց շնորհիվ Գյումրիի՝ նկարահանման հրապարակ հանդիսացած կոլորիտային շենքերն ու բակերն այսօր էլ այցելուներ են հրապուրում:
Ֆիլմերում նկարահանված շենքերն ու շինությունները գտնվում են Գյումրու պատմական կենտրոնում և հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձան:
Չնայած այս հանգամանքին, «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգո» (1985թ.),
«Ուրախ ավտոբուս» (2000թ.) և «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) ֆիլմերում նկարահանված երեք շենք քայքայման և փլուզման եզրին է: