Տավուշի մարզի վարչական կենտրոն Իջեւանը գտնվում է մայրաքաղաքից մեքենայով մոտ 2 ժամ հեռավորության վրա: Քանի որ ժամանակին Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս գնացող առևտրական տարանցիկ ճանապարհն անցնում էր այս հատվածով, Աղստև գետի ափին տեղակայված բնակավայրը միջնադարում կրում էր Քարվանսարա անվանումը: Իսկ արդեն խորհրդային շրջանում քաղաքը հայտնի էր գորգագործական եւ գինեգործական ավանդույթներով։
Ներկայացնում ենք Իջևան քաղաքի գլխավոր վայրերը, որոնք պետք է այցելեն բոլոր հյուրերը: Ի դեպ, տարածքի թեթևակի փռվածության շնորհիվ շատ հեշտ է ճանաչել Իջևանը` քայլելով: