Տավուշի գլխավոր ճարտարապետի խոսքով, 2018թ-ին հրավիրյալ շվեյցարական փորձագետների եզրակացության համաձայն, կայանի շենքը հետագա շահագործման համար պիտանի չէ։ Ավելի շահավետ կլինի նորի կառուցումը, քան լքված կիսակառույցի ամրացումը։
Փորձագետները նաև խորհուրդ տվեցին նախագծի վերականգնման դեպքում կայանի շենքը կառուցել
Իջևան քաղաքի սկզբնամասում: Այսպես ճոպանուղին կդառնար միաթռիչք։