Բարախոլկայի

փոփոխված ինքնությունը

Հանրային տարածքները՝ քաղաքականացված և ապրանքայնացված
Համլետ Մելքումյան
ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանում առաջացած լքված հանրային տարածքներն առևտրայնացվեցին, ավելի ուշ այս գործընթացին միջամտեցին պետական, քաղաքական համակարգերը:
1990-ականներից հետխորհրդային խոշոր քաղաքներում հայտնվեցին շուկաներ, որտեղ վաճառվում, վերավաճառվում էին օգտագործված կենցաղային իրեր, արհեստագործական գործիքներ, չաշխատող էլեկտրասարքեր, հագուստ, շպար: Այս տարածքներն անվանեցին «քրջ[չ]ի» (հնոտիների) շուկաներ, որտեղ մարդիկ վաճառում էին իրենց սեփական իրերը:

Իբրև հանրային տարածքի շուկայականացման մի ձև՝ քրջի շուկան արտացոլեց քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային գործընթացները:
Բարախոլկան՝ կենտրոն-ծայրամաս հակադրության համատեքստում
Երևանում 1990-ականներից գործել են հինգից ավելի քրջի շուկաներ քաղաքի տարբեր հատվածներում (Կայարան, Բանգլադեշ, Կենտրոն, Նոր Նորք): Հայտնիները գտնվել են Փոքր Կենտրոնում՝ Վարդանանց փողոցին կից:

1993-2011 թվականներին Վերնիսաժի հուշանվերային շուկայի և «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի միջև այգում գործող հնոտիքի շուկան կոչվում էր «բարախոլկա» (ռուսերեն նշանակում է շուկայի մաս, որտեղ վաճառվում են հնացած, անպետք առարկաներ):

Կենտրոնի հայտնի քրջի շուկան գոյացել էր Գլխավոր պողոտայի կիսաքանդ, «լքված» տարածքում, թեև հարակից գործում էր կառավարության տունը, մի քանի նախարարություններ, իսկ ԽՍՀՄ տարիներին հայտնի էր որպես ժամանցի զբոսուղի:

Նույն հանրային տարածքը կիսող երկու միջավայրերը 20 տարի «չէին հանդիպում»: «Բարախոլկան» գործում էր շաբաթ-կիրակի օրերին, իսկ կառավարությունը՝ երկուշաբթի-ուրբաթ:
2008-ին կառավարության նախաձեռնությամբ եկեղեցական տաղավար տոներին հաջորդող, «մեռելոցների» հատկացված երկուշաբթի օրերը հայտարարվեցին ոչ աշխատանքային: Բաց թողնված աշխատանքային օրերն սկսեցին լրացվել հաջորդող շաբաթ օրերով: Քրջի շուկայի և պետական-քաղաքական համակարգերի «հանդիպումով» տարբեր իրականություններ բախվեցին: Այդ ընթացքում ես պարբերաբար դիտարկներ եմ արել, թե ինչպես են տարբեր նախարարությունների աշխատակիցներ ընդմիջման ժամանակ շենքի աստիճաններից հայտնվում էին քրջի շուկայում: Ես նկատում էի նրանց զարմանքը, նաև դժգոհությունը. քրջի շուկայի վաճառողները «գրավում էին» նախարարության աշխատակիցների ավտոկայանատեղին:

2011-ին քաղաքապետարանը բարախոլկան տեղափոխում է դեպի Փոքր Կենտրոնի ծայրամաս՝ Վարդանանց փողոցի վերջում: Այդտեղ` «Դինամո» մարզադաշտի հարակից լքված կիսակառույցի մոտ, գործում է մեկ այլ քրջի շուկա: Բարախոլկան աշխատում էր որպես կարգավորվող առևտրական տարածք, իսկ մարզադաշտի հետնամասի քրջի շուկայում առևտուրը կենսակերպ է, որտեղ ապրում են ծայրահեղ աղքատ, անտուն, մարգինալացված մարդիկ:
(Գրիգորյան 2008; ՀՀ կառավարության որոշում 2008: N 639-Ն)
Ս. Վրացյան փակուղում` դեպի «Դինամո» մարզադաշտ
Բարախոլկան՝ կենտրոն-ծայրամաս հակադրության համատեքստում
Բարախոլկան քաղաքական և տնտեսական համակարգի գլխամասերին կից գործեց քսան տարի: Հետո հանրային տարածքներում գործող, չգրանցված առևտրական միջավայրերը հեռացվեցին դեպի ծայրամաս:

2012-2015 բարախոլկայի աշխատակիցները փորձեցին ցույցերի միջոցով պահպանել առևտրական տարածքը: Սակայն 2014-ից հետո ամբողջ տարածքը քանդվեց: Վաճառողները գետնի սալիկներին գրաֆիտիով թողել էին իրենց հեռախոսահամարները: Սալիկների քանդվելու հետ ոչնչացվեց վերջին վիզուալ հիշողությունը քրջի շուկայի մասին:

Պետական, քաղաքական համակարգը հանրային տարածքների «գրավման» քաղաքականությունը ներկայացնում է որպես գեղագիտական բարեկարգման անհրաժեշտություն և պահանջ հանրության կողմից: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի կայքի առաջարկությունների տիրույթում մի քաղաքացի առաջարկում է բարախոլկայի տարածքը բարեկագել, որովհետև տգեղ է և անհամապատասխան քաղաքի այս հատվածին:

Անրի Լեֆեվրը «State, Space and World» (2009) գրքում, ապա հանրային տարածքներին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ Վ. Փրիգն իր հոդվածներից մեկում զարգացնում են այն միտքը, որ ցանկացած տարածք քաղաքական է, իսկ քաղաքական համակարգերը հանրային տարածքին վերաբերում են որպես սիմվոլիկ և տնտեսական կապիտալի կուտակման հնարավորություն ստեղծող միջավայր: Այդ պատճառով պետությունը և խոշոր կորպորացիաները շարունակաբար փորձում են գրավել հանրային տարածքները :

2015-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, քաղաքապետարանը նախկին Բարախոլկայի տարածքում նախաձեռնեց խաչքարերի (միջնադարյան հայտնի կոթողների կրկնօրինակներ) «Մշակութային ցեղասպանություն» կոչվող մշտական ցուցադրություն: «Խաչքարերի պուրակ» վերանվանված տարածքը կիտչի և հուշանվերային տրամաբանության համատեղում է: Տեղադրված խաչքարերը, ինչպես կից հուշանվերային շուկայում, զբոսաշրջային «հայկական էկզոտիկա» ընկալման դրսևորում են:

Տարածքի նշանակության փոփոխման միջոցով այն նվաճելու (occupy) հաջորդ գործընթացը 2016-ին էր: Նախկին Բարախոլկայի ազատ հատվածում տեղադրված Գարեգին Նժդեհի հսկա արձանը (5 մ 70 սմ) առաջացրեց հանրային հակասական վերաբերմունք: «Գաղափարական առաջնորդի» արձանը դրվել էր կառավարության շենքերի և ՀՀԿ գրասենյակի միջակայքում՝ իշխող Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ և կուսակցական քաղաքապետի թույլտվությամբ:
(Մկրտչյան, 2013)
1993-ին և 2012-14ին, 2018-ին՝ Երևանի քաղաքապետերի և ավագանիների որոշմամբ)
(Kimmelman 2012: xiii-xvii; Beyond Zuccotti Park... 2012)
Լուսանկարները՝ Գարիկ Միսկարյանի և Էվիա Հովհաննիսյանի։
2009 թ.
Քաղաքական կազմակերպությունները, «իրենց» խորհրդանշաններով լցնելով հանրային տարածքը, «գրավում» են դրանք: Զավթված հանրային տարածքները կորցնում են ազատական, ստեղծագործական հանրային նշանակությունը: 2017-2018 թթ. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից առաջին հանրապետության քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանը տեղադրվեց «Հանրապետության հրապարակ» կայարանի համալիրում: Այժմ նախկին բարախոլկայի մի ծայրամասում Գ. Նժդեհի, իսկ մյուսում՝ Ա. Մանուկյանի արձաններն են:

Գլխավոր պողոտայի՝ նախկինում առևտրականացված հանրային տարածքում խաչքարա-նժդեհային միջավայրը էթնիկական, ազգայնական խորհրդանշաններով քաղաքական պատվեր էր, հուշանվերային մասում՝ հանրային և զբոսաշրջային պատվեր: Երկու դեպքում էլ ինքնությունների առօրեականացումը և խորհրդանշանայնացումը նման է տափակ ազգայնականության, երբ ինքնությունը դառնում է հանրային առօրյայի դեկորատիվ մասնիկ կամ՝ ապրանք (ինչպես, օրինակ՝ Վերնիսաժում):

Իր հանրային դասախոսություններից մեկում արվեստի քննադատ Ռ. Արևշատյանը կիսվեց մի նկատառումով, թե որքան ավտորիտար և դիկտատորական են քաղաքական համակարգերը, այնքան հսկայական են դրանց խորհրդանշանների քանդակները և այնքան մոտ է այդ համակարգերի փլուզումը: 2018-ին Թավշյա հեղափոխության արդյունքում փլուզվեց ՀՀԿ քաղաքական համակարգը և նրա կազմած կառավարությունը: Ցույցերի ժամանակ ցուցարար-հեղափոխականները, Հանրապետության հրապարակում տեղ չլինելու պատճառով, «գրավել» էին նաև Նժդեհի և Ա. Մանուկյանի կիսակառույց արձանի հարակից տարածքները:


Որքան թույլ է պետական-քաղաքական համակարգը և տնտեսությունը, քրջի շուկաներն այնքան մոտ են քաղաքի կենտրոնական հատվածներին, գլխավոր հրապարակներին կամ հանրային այլ տարածքներին: Այդ պատճառով հետագայում հանրային տարածքը գրավելու հ ամար պայքար է տեղի ունենում: Քաղաքական կամ խոշոր առևտրական կազմակերպությունները գրավում են հանրային տարածքները:


(Billig 1995)
Փակ շուկա, Մաշտոցի պուրակ
~