Զորյան
և
Սպենդիարյան փողոցների վերաիմաստավորումը




Մաս 3. լուծումներ
Ճարտարապետական բյուրո
1-ին մասում, պատմեցինք Սպենդիարյան և Զորյան փողոցների առանձնահատկությունների մասին, իսկ նախորդում՝ Սպենդիարյան և Զորյան փողոցների վերաիմաստավորման նախագծային լուծումների մասին: Եկեք կետ առ կետ դիտարկենք մեր առաջարկները:

Վերակազմավորել փողոցային երթևեկությունը:

Ճանապարհը դարձնել միակողմանի` փողոցները նեղացնելով, թողնելով մեկ գիծ:

Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Դրա հետևանքով հնարավորություն ստացանք լայնացնել մայթերը
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Երթևեկելի հատվածին զուգահեռ միակողմանի հեծանվային ուղիներ ստեղծել:
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Ինչպես արդեն նշել ենք` այս պահին փողոցին չեն հերիքում հետիոտնային անցումները: Հաճախ այդ հանգամանքը դրդում է խախտել կանոնները: Մեր նախագծում ավելացրել ենք անցումներ բոլոր անհրաժեշտ վայրերում: Քաղաքային փողոցների համար կա ընդունված կանոն` հետիոտնային անցումները պետք է տեղակայվեն միմյանցից ոչ հեռու քան 100մետրը և ոչ մոտիկ, քան 60 մետրը: Բացառություններ արվում են խաչմերուկների դեպքում, որտեղ ամենուր պետք են հավելյալ անցումներ:
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Մենք կարգավորեցինք դեպի բակեր տանող ճանապարհները: Այժմ այդ հատվածներում գլխավորը ոչ թե մեքենան է, այլ` հետիոտնը:

Կայանատեղիներ
Նոր փողոցում թողել ենք կայանատեղման նվազագույն հնարավորություն: Հիմնականում կայանման վայրերը նախատեսված են շենքերի առաջին հարկերում տեղակայված ձեռնարկությունների համար (ապրանքի ստացում առավոտյան ժամերին): Հավելել ենք կայանատեղեր շարժունակության խնդիր ունեցող մարդկանց համար: Մյուսների համար թողվել է կայանատեղման շատ քիչ քանակ: Եկեք չմոռանանք, որ քաղաքի կենտրոնում կայանումը պետք է անհամեմատ ավելի թանկ արժենա, և այդ վայրերը քիչ պետք է լինեն:

Նորացված փողոցներին նայելով` կնկատենք, որ նախկինում մայթերը փողոցի երթևեկելի գոտուց մոտ երկու անգամ քիչ տարածք էին զբաղեցնում։
Դիտարկենք նորացված փողոցների հատույթները:
Երթևեկելի մասը նախկին 9.3-9.4մ լայնության փոխարեն այժմ կազմում է 2.4մ միակողմանի հատվածներում, 4.8մ` երկկողմանի մասում: Այսինքն, հսկայական տարածություն է ազատվում` քաղաքային նոր ակտիվության համար:
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Մայթերի և երթևեկելի գոտիների մասին կարելի է երկար խոսել, սակայն ընդգծենք միայն, որ ժամանակակից քաղաքները վաղուց լայն ու հարմարավետ մայթերի կողմն են անցել: Դրան նպաստել են տնտեսական, բնապահպանական, առողջապահական և մի քանի այլ պատճառներ:
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Հարմար մայթերով և հանրային լավ տարածություններով քաղաքները (այսինքնէ հետիոտնին հարմարեցված) մոտ 38 տոկոսով ավելի հարուստ են, քան եթե փողոցները նախագծված են մեքենաների համար: Այո, լավ մայթերը հարստացնում են քաղաքը:
Հարմար մայթերով և հանրային լավ տարածություններով քաղաքները (այսինքնէ հետիոտնին հարմարեցված) մոտ 38 տոկոսով ավելի հարուստ են, քան եթե փողոցները նախագծված են մեքենաների համար: Այո, լավ մայթերը հարստացնում են քաղաքը:
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Ամենակարևորի մասին
Նախորդ մասում նշել էինք, որ փողոցները նախագծել ենք թեթև տրասնպորտի և 30 կմ/ժ արագության համար: Այնինչ, հրշեջ մեքենաների կամ այլ հատուկ տրասնպորտի (օրինակ` աղբատարի) համար ավելի ընդարձակ ճանապարհ է անհրաժեշտ` 3.3-ից 3.5 մետր: Կա այսպիսի հասկացություն՝ փողոցի մաքուր լայնությունը։ Եթե երթևեկելի մասին ավելանա հեծանվուղու լայնությունը, երթևեկելի մասի և բախարգելման գոտու լայնությունները, ապա այն (փողոցի մաքուր լայնությունը) կդառնա 4.1: Այսինքն, ավելին, քան պետք է հատուկ տեխնիկայի անցման համար:

Չմոռանանք, որ հրշեջ մեքենաների փողոցում հայտնվելը ստանդարտից դուրս իրավիճակ է, քիչ է պատահում: Անձնական տրանսպորտի` հեծանվուղու կամ մայթերի վրա հայտնվելը կանխարգելելու համար կիրառել ենք ճանապարհային, գծաբաժան սյուներ և բետոնե թմբեր: Մարդատար մեքենաների բարձրությունը գետնից մոտավոր 13-15սմ են կազմում, ամենագնաց խոշոր մեքենաների համար` հասնում են մինչև 20սմ: Հրշեջ մեքենաների և հատուկ տեխնիկայի դեպքում բարձրությունը այլ է` որոշ մոդելների դեպքում այդ արանքը հասնում է մինչև 35-40սմ: Թեթև մեքենաների համար անհաղթահարելի խոչընդոտները հատուկ տրանսպորտը հեշտությամբ է հաղթահարում։
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Մի կարևոր մանրուք էլ կա՝ մարդատար ու բեռնատար տրանսպորտի շրջադարձի շառավիղը: Եթե թեթև մարդատար տրանսպորտի շրջադարձման նվազագույն ներքին շառավիղը 3.5մետր է, ապա բեռնատար մեքենայի պարագայում` անցնում է 5.3մետրից: Դեպի բակեր տանող ճամփաները և շրջադարձերը այնպես ենք նախագծել, որ հատուկ տեխնիկան կամ հրշեջ մեքենաները ոչ մի խնդիր չունենան: Հարկ է նշել, որ փողոցներ նախագծելիս հատուկ կամ հրշեջ մեքենաների երթուղիները համաձայնեցվում են քաղաքային իշխանությունների և Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Վերափոխված փողոցներում արագ երթևեկությունը կանխարգելելու համար շիկաններ ենք կիրառել` ճանապարհային արհեստական կորեր, որ ստիպում են վարորդներին արագությունը պակասեցնել:
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Ամենակարևորի մասին
Մայթերը պետք է բովանդակային լինեն: Մինչև այս կետը շարադրված նյութերը հիմնականում վերաբերում էին նախագծողներին և այս ամենը պետք է իմանան նախագծողները։ Բայց անգամ այս ամենն իմանալով ու ճիշտ կիրառելով դժվար է ստանալ իսկապես հետաքրքիր և գրավիչ մայթեր։

Մայթերը ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք Զորյան փողոցի այդ մասը դարձնել ավելի բազմազան՝ ավելացնել կանաչապատ գոտիներ, նստարաններ, ճարտարապետական փոքր ձևեր, հեծանվային կայանավայրեր և այլն:
Urbanista TL bureau Spandaryan Zoryan streets reconstruction
Մեր դիտարկած փողոցները հարում են Սարյան պուրակին: Քաղաքի ճիշտ կենտրոնում գտնվող պուրակը իրականում անթույլատրելի անհրապուրիչ է: Պուրակն ավելի հետաքրքիր դարձնելու համար` փորձելու ենք ստեղծել այդտեղ նոր հանրային տարածք մոտ կամ հեռու ապրող մարդկանց համար: Իսկ մինչ այդ ցուցադրենք նախագծվող փողոցներից մեկ կադր։

Նյութի չորրորդ, եզրափակիչ մասը նվիրված է լինելու եռաչափ պատկերներին: Վերջապես կկարողանանք ցուցադրել մեր՝ մեկ ամիս տևած աշխատանքի արդյունքը:

Բան չի մնացել` դիմացեք:
TL bureau
Ճարտարապետներ` Մանե Մովսիսյան, Լալա Ղազարյան
Գլխավոր ճարտարապետ` Հայկ Զալիբեկյան
Դմիտրի Կոլբին (պրակտիկանտ)

«Նորմալ Երևան» նախագիծ
Սերգեյ Տոնոյան
Հայկ Զալիբեկյան
~
Ավելին