Այդպիսի խաղերի շուկան աճում է և ընդլայնվում ՝ ստեղծելով կայուն հարթակ, որը հնարավորություն է տալիս խաղացողին կրթվել, ստանալ կամ փոխանցել գիտելիքներ կայուն զարգացման և քաղաքային միջավայրի ճիշտ ձևավորման հիմունքների վերաբերյալ:
Բացի այդ, խաղերի արժեքավոր և տևական ազդեցությունը դինամիկ խմբեր ձևավորելն է: Ըստ էության, կազմվել են խաղերի ընձեռած հնարավորություններով հետաքրքրված մասնագետ և ոչ մասնագետ ունեցող խմբեր/անհատներ, որոնք հնարավորություն ունեն բարելավել իրենց հմտությունները համացանցի տիրույթում՝ մեկը մյուսի օգնությամբ:
Ներկայումս գործում են բազմաթիվ կայքեր և ֆորումներ, որտեղ քնարկվում են խաղերը, և արդյունավետ ապահովվում է երկկողմանի կապը: Կարևոր է այն, որ առցանց խաղացողները քննարկում են իրական խնդիրներ, մասնագետները կիսվում են ուսումնասիրությունների արդյունքներով և ձևավորվում է խմբակային քննարկում, թե ինչպես միասնական ուժերով ստեղծել հաջողակ վիրտուալ քաղաքներ:
Քաղաքաշինական խաղերը ստեղծագործելու և փորձարկումներ կատարելու հարմար գործիքներ են: 1989 թվականին Sim City խաղը հնարավորություն էր տալիս ստեղծել քո անձնական քաղաքը իր ենթակառուցվածքներով: Հետագայում
Minecraft տիրութում ստեղծվեց Դանիայի մանրակերտը 1:1 մասշտաբով, որը հնարավորություն էր տալիս խաղացողներին ուսումնասիրել և փոփոխել մոդելը, իսկ ստեղծողների նպատակը դանիացի քաղաքացիներին կրթելն էր՝ տալով գիտելիք երկրի աշխարհագրության և քաղաքի ձևավորման վերաբերյալ: