Արամի 29

Հիշողության բնակելի լաբիրինթոսը

փոդքաստ
Կուշանե Չոբանյան
Լրագրող
Երևանի Արամի 29 հասցեն հայտնի է Խաչքարերի արվեստանոցով։ Մոխրագույն դարպասն առաջին հայացքից ոչինչ չի ակնարկում ներսում գտնվող հին քաղաքի մշակութային ժառանգության մասին: Այնինչ դարպասից այն կողմ Երևանի անցյալի մեծ պատմության ընդամենը մի փոքր մասն է:
Լաբիրինթոս հիշեցնող բակում այսօր բնակվում է 11 ընտանիք, սակայն ժամանակին նրանց թիվը հասնում էր 17-ի։ Եթե մեծերի պատումներում բակի հիշողությունն է ու անցյալը, երիտասարդների զրույցներում հնչում է բակի ապագան ու հեռանկարը:

Տարածքը 2007 թվականին ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է գերակա հանրային շահ: Բնակիչների մի մասը, սակայն, չի ցանկանում լքել տունը:
«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը պնդում է, որ տարածքի սեփականատերերը բացառիկ գին են առաջարկում, սակայն բնակիչները հրաժարվում են թողնելտարածքը՝ համարելով, որ թույլտվություն ստանալու դեպքում հենց իրենք կարող են բակը դարձնել քաղաքի մշակութային ու ժամանցային վայրերից մեկը: Բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Ամիրյանը կարծում է, որ խնդիրը ոչ միայն ճարտարապետության, այլև ոչ նյութական մշակույթի պահպանման մասին է: Ճարտարապետության ու սոցիալական ամուր կապերը քաղաքի այս հատվածին դիմագիծ և ինքնություն են հաղորդում: Ինչը քանդման հետևանքով վերանալու է:
Քչերը գիտեն, որ Արամի փողոցում` խաչքարի արվեստանոցին կից դարպասի հետևում, ուրիշ աշխարհ է։
Լուսանկարները՝ Անահիտ Մինասյան
Պահոցային կառույցները չհաշված` այստեղ կա 11 բնակեցված տուն։
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյան
Բնակիչների խոսքով, այս վայրում ժամանակին տարածքի տիրոջ տանից բացի՝ կառքերի կայանատեղին էր։
Լուսանկարը՝ Մերի Չոբանյան
Բակի երկրորդ սերնդի բնակիչներից է Ալբերտ Գրիգորյանը. այստեղ բնակվում է 1960-ականներից։
Լուսանկարը՝ Մերի Չոբանյան
Բակում սովորական բնակարաններից բացի «տուն-արվեստանոց» կա։
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյան
Համբիկ Համբարձումյանը մանկությունն անցկացրել է հոր խաչքարագործական արվեստանոցում՝ մուրճն ու հատիչը ձեռքում։
Լուսանկարը՝ Մերի Չոբանյան
Սեդրակ Հովհաննիսյանը ծնվել և մեծացել է այս տանը։ Նրա պապիկն այս բակ է տեղափոխվել դեռևս 1914թ-ին։
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյան
- Կարո՞ղ են բոլոր տները քանդեն, նորից սարքեն, բայց մերը չքանդեն, - ասում է այստեղ բնակվող երեխաներից մեկը։
Լուսանկարը՝ Մերի Չոբանյան
~
Ավելին