Ինչպե՞ս են
պահպանում
ինքնամեկուսացման
ռեժիմը Երևանում

Yandex քարտեզները հրապարակել են
ինքնամեկուսացման ինդեքսը:
Երևանը նույնպես ընդգրկված է
հետազոտությունում:
Յանդեքսը հրապարակել է «Ինքնամեկուսացման ինդեքս» գործիքը, որի միջոցով կարելի է տեսնել տարբեր քաղաքներում ինքնամեկուսացման մակարդակը: Քաղաքների ցանկում նաև Երևանն է: Այս ցուցանիշը ստանալու համար համեմատվում է քաղաքում ակտիվության մակարդակը՝ այս պահին և համաճարակից առաջ՝ սովորական օրվա հետ:

Եթե ցուցանիշները համընկնում են սովորական շաբաթվա պիկ ժամերի ակտիվության ցուցանիշների հետ, նշանակում է, որ ինքնամեկուսացման մակարդակը ցածր է՝ 0 միավոր, և դա վատ է: Եթե քաղաքը հանգիստ է, ինչպես գիշերը, գնահատվում է որպես 5 բալ: Որքան բարձր է գնահատականը, այնքան ավելի դժվար է վիրուսի տարածումը:

Ըստ Յանդեքսի, ինքնամեկուսացման ինդեքսն ինտեգրված ցուցանիշ է, որը հաշվարկվում է Yandex-ի զանազան ծրագրերի և ծառայությունների օգտագործման տվյալների հիման վրա:

Այն կարող է օգտագործվել տեղեկատվական նպատակներով՝ իրավիճակի մոտավոր գնահատման համար, բայց ոչ՝ ճշգրիտ հաշվարկների համար:

Ինտերակտիվ քարտեզով նաև կարելի է հետևել համաճարակի տարածման ընթացքին:

Դիտարկելով Յանդեքսի տվյալները՝ Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելուց ընդամենը 5 օր անց ինքնամեկուսացման ցուցանիշը 1.7-ից (վատ) հասել է 2.8 (միջին): Իսկ ինքնամեկուսացման ամենաբարձր ցուցանիշը` 4 բալ, գրանցվել է միայն մարտի 29-ին: Ընդհանուր առմամբ, ըստ տվյալների, ինքնամեկուսացման աստիճանը Երևանում աճում է:
Ակտիվությունը այլ քաղաքներում:
Սերը Քաղաքային կառավարումը
ժանտախտի կորոնավիրուսի օրերին
~
ավելին