Գրադարանի և մետրոյի կայարանի միջև դեռ 2014թ-ին նախատեսվում էր նախատեսվում էր հյուրանոց կառուցել, շրջանառվում էր այդ օրերին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի անունը։ Լուրը հանրային բողոքի ալիքի պատճառ դարձավ։ Ըստ մամուլում հրապարակած պարզաբանումների, լուսահոգի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի եւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի՝ տվյալ տարածքի համար 2002-2003թթ. նախագծած հյուրանոցը հաստատել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը դեռ 2003 թվականին: Տեղեկությունը հայտնել է Նարեկ Սարգսյանի խոսնակ Անահիտ Եսայանը:
Նարեկ Սարգսյանի արվեստանոցից բանավոր պատասխան ստացանք, որ նա ևս ունեցել է հյուրանոցի կառուցման մտահղացում, որը, սակայն, վերածվեց Ճարտարապետության թանգարանի համար նախատեսված շենքի։ Նախագծի էսքիզները հրապարակելու խնդրանքին ստացանք մերժում: Քանի որ դրանից առաջ նախագիծը չէր հրապարակվել, հեղինակը չի ցանկանում այն ներկայացնել հանրությանը։ Այնուամենայնիվ, վերոհիշյալ հատվածում ճարտարապետության թանգարանի ստեղծումը, Նարեկ Սարգսյանի համոզմամբ, կարող է լինել տարածքի օգտագործման լավագույն տարբերակ։