«Փոքրիկ պուրակներ կան, բայց դրանք անխնամ են և բարեկարգման կարիք ունեն։ Երբ փոքր էի, ընկերներիս հետ հաճախակի էինք հուշարձանի տարածք գնում։ Այնտեղ հիմա էլ շատ գեղեցիկ է, միայն թե ուշադրության պակաս կա պատկան մարմինների կողմից։ Կարելի է շատրվանները վերագործարկել, բարեկարգել տարածքը, մի քանի նոր նստարաններ դնել, ու հաստատ մարդկանց հոսքն այդ այգի շատ մեծ կլինի։ Կուզենայի, որ մեր այգիներում վոլեյբոլի համար նախատեսված վայր լիներ, ճեմուղիներ, վազքի ու մարզումների համար նախատեսված տեղեր»: