«Նոր բնակարանը փնտրելիս առաջնահերթությունը տվեցինք հանրային տրանսպորտի հանգույցների մոտ լինելուն, սակայն այնպես, որ հեծանվով էլ հնարավոր լինի երթևեկել աշխատանքից տուն և հակառակը։ Այդ պատճառով հիմնականում բնակարան փնտրում էինք Բարեկամության մետրոյի շրջակայքում, և ընտրությունը կանգնեց 70-ականների վերջում կառուցված բարձրահարկ շենքի վերջին հարկի վրա։ Ի դեպ, հեծանիվը վերելակով իջեցնել-բարձրացնելու անհարմարությունը հիմնականում լուծվում է՝ մուտքի առաջին հարկում կայանելով», - ասում է Սերգեյը։
Պարզվեց, որ վերջին հարկում բնակվելու առավելություններից է ոչ միայն Արարատին ուղիղ տեսադաշտ ունենալը, այլև տանիքին արևային էներգիա կուտակելու շնորհիվ բնակարանի տաք ջրի և տաքացվող հատակի խնդրի լուծումն է։ Սերգեյի նախապատվությունների ցանկում կար նաև առանձնացված անկյուն, որտեղ նա կկարողանա մեկուսանալ՝ աշխատելու, ընթերցանության և հանգստի համար։