Միկրոճարտարապետության տեխնոլոգիան․
նոր հիշողություններ հին քարերի համար
Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում
ԱԲ-ի միջոցով ներկայացվել են Հայաստանի
պատմամշակութային հուշարձանները
Հովանավորներից մեկը Team Telecom Armenia-ն էր, որը Թումոյի ռազմավարական գործընկերն է: Հայկական ընկերության կողմից Beeline-ի ձեռքբերումից հետո Team-ի վերաբրենդավորման շրջանակում, ընկերությունը որոշեց կենտրոնանալ սոցիալական նախագծերի վրա, որոնք տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ աջակցում են ազգային արժեքներին և պահպանում ազգային մշակույթը: Team Telecom Armenia-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինի խոսքով՝ ընկերությունը նպատակ ունի աջակցել հատկապես այն նախաձեռնություններին, որոնք միավորում են ազգային մշակույթն ու թվային տեխնոլոգիաները։ Հենց այդպիսին էր հայկական թիմի գաղափարը՝ ԱԲ-ի միջոցով ներկայացնել միկրոճարտարապետությունը:
«Նախագծի ներուժը միանգամից աչքի ընկավ, քանի որ ոչ միայն նպաստում է տեխնոլոգիայի զարգացմանը, այլ նաև ունի ազգային նշանակություն հայկական ինքնության պահպանման գործում: Վենետիկի բիենալեն այս անգամ արդյունավետորեն միավորում է և՛ տեխնոլոգիան, և՛ հայկական մշակույթի ու բովանդակության պահպանությունը», - ասում է Գրիգորի Յուրինը:
Վերջնական արդյունքում, մեր ժառանգության վայրերի պահպանությունը պահանջում է ոչ միայն նորարարություն, այլ նաև հարգանք դրանց շոշափելի, ֆիզիկական և անփոխարինելի ներկայության նկատմամբ:
Հոդվածի համար լուսանկարներ տրամադրելու համար շնորհակալություն՝ Վահան Ստեփանյանին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին և Team Telecom Armenia-ին