Տոլորսի ջրամբար
Սիսիանից 20 րոպե հեռավորության վրա է գտնվում Տոլորսի ջրամբարը, որի տակ էլ դեռ գոյություն ունի 19-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Ջրամբարին հասնելուն պես սկսում ես փնտրել եկեղեցին ու չգտնելով՝ շփոթվում ես․գուցե՞ սխալ վայր եմ եկել։ Բայց պատճառն այն է, որ ամեն անգամ, երբ բարձրանում է ջրի մակարդակը, եկեղեցին հայտնվում է ջրի տակ, և ոչինչ չի հիշեցնում նրա գոյության մասին։ Իսկ եթե բախտ վիճակվի և հայտնվեք այնտեղ այն ժամանակ, երբ ջրի մակարդակը իջել է, ապա ոտքով կարող եք մոտենալ եկեղեցուն։ Այլապես միայն նավակով է հնարավոր գտնել ու տեղորոշել եկեղեցին։