Վայրեր, որոնք պետք է այցելել հոգևոր մայրաքաղաքն ավելի լավ ճանաչելու համար
Անահիտ Կարապետյան
տեքստ
Կիմա Պետրոսյան
լուսանկար
Հայաստանում բնակչության թվով 4֊րդ մեծ քաղաքը՝ Վաղարշապատը գտնվում է Արմավիրի մարզում։ Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքը համարվում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը։ Վաղարշապատը, կամ նույն ինքը Էջմիածինը, հայտնի է նաև իր հին ճարտարապետությամբ։
Երևանի Կենտրոնական ավտոկայանից և մի քանի թաղամասերից տարբեր միկրոավտոբուսներով կարելի է հասնել Էջմիածին։ Երևան֊Էջմիածին միկրոավտոբուսը, որի մեկ տոմսն արժե 300 դրամ, քաղաքի կենտրոն է հասնում 20 րոպեում։
Փոքր-ինչ ավելի երկար է տևում գնացքով ճանապարհը․ գնացքը տեղ է հասնում 32 րոպեում։ Տոմսի արժեքը գրեթե նույնն է՝ 300-400 դրամ, սակայն պետք է հաշվի առնել, որ կայարանը գտնվում է Էջմիածնից 15կմ հեռավորության վրա։
Բուն քաղաքում գործը հեշտանում է․ բոլոր հետաքրքիր ու տեսարժան վայրերը միմյանց շատ մոտ են։
Պատմամշակութային ժառանգությամբ հարուստ Էջմիածինն այցելուին առաջարկում է ճարտարապետական կոթողների գանձարան, որոնք վկայում են Հայաստանի մնայուն ժառանգության մասին: Ահա մի քանի վայրեր, որոնք պարտադիր պետք է այցելել Էջմիածնում։
1
Պատմա֊ազգագրական թանգարան
Էջմիածնի պատմա֊ազգագրական թանգարանը ստեղծվել է 1964 թվականին, թանգարանային ցուցանմուշները հավաքագրվել են Արևմտյան Հայաստանից, Արցախից և Հայաստանի տարբեր շրջաններից։ Հավաքածուի մեջ կան գորգեր, կարպետներ, կենցաղային հին իրեր, արհեստավորական գործիքներ, հնատիպ գրքեր, բացառիկ լուսանկարներ։
Ազգագրության սրահում կարող եք տեսնել ավանդական թոնրատան, իսկ հնագիտական սրահում քարեդարյա մարդու կացարանի մոդելները։ Այստեղ պարբերաբար լինում են նոր ու թեմատիկ ցուցադրություններ։ Թանգարանը աշխատում է երեքշաբթի֊կիրակի օրերին, ժամը 10:00-17:00։
2
Հովհաննես Հովհաննիսյանի տուն֊թանգարան
Հասցե՝ Ք. Էջմիածին, Խորենացի 2/41
Բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն֊թանգարանը, որը քաղաքի հետաքրքիր կառույցներից մեկն է, գտնվում է քաղաքի սրտում։ Մի քիչ քողարկված է, այն հայտնաբերում ես կենտրոնական հրապարակի շենքերից մեկի կամարից բակ մտնելով։ Հետագայում թանգարան դարձած տանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է բանաստեղծը։ Թանգարանի սրահներում ցուցադրվում և պահպանվում է 700 նմուշ, որ ներկայացնում են Հովհ․ Հովհաննիսյանի կյանքի ուղին, ուսումնառությունը, գրական, հասարակական կյանքն ու գործունեությունը։
3
Եկեղեցիներ
Էջմիածնի մայր տաճար
Աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Էջմիածնի Մայր տաճարը հայերի համար կարևոր հոգևոր կենտրոն լինելուց բացի ճարտարապետական գլուխգործոց է։ Տաճարում միավորվել ենէ վաղ քրիստոնեական, բյուզանդական և հայկական ճարտարապետական ոճերը, տարրերը:
Այցելուները կարող են ուսումնասիրել եկեղեցական արվեստի գործերով զարդարված ինտերիերը և այս հնագույն տաճարի հազվագյուտ որմնանկարները:
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին, որը հայտնի է որպես Սուրբ Հովհաննես եկեղեցի, գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի հետ նույն համալիրում։ Այն կառուցվել է 21-րդ դարում և հայտնի է իր ճարտարապետական նշանակությամբ։
Սուրբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է քաղաքի հարավային մասում, Մայր տաճարից մի փոքր հեռու։ Եկեղեցին կառուցվել է 630 թվականին, ունի գեղեցիկ ու տարբերվող ճարտարապետություն։ Այն քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է կույսի՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը:
4
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Լուսանկարը՝ Սէրուժ Ուրիշեանի
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ևս մեկ հայտնի վայր է Վաղարշապատում։ Այն կառուցվել է 7-րդ դարում և նվիրված է հավատքի համար հալածված քրիստոնյա նահատակ Սուրբ Հռիփսիմեին։ Եկեղեցին Հայաստանի ամենահին պահպանված եկեղեցական կառույցներից է և հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետական ոճով:
Եվ Սուրբ Գայանե եկեղեցին , և՛ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ՝ ճանաչված իրենց ճարտարապետական և մշակութային նշանակությամբ:
Այս եկեղեցիները, Էջմիածնի Մայր տաճարի հետ, կարևոր կրոնական և մշակութային տեսարժան վայրեր են, որ գրավում են այցելուների աշխարհի տարբեր երկրներից, ովքեր հետաքրքրված են Հայաստանի հարուստ պատմությամբ ու հոգևոր ավանդույթներով:
5
Քաղաքային մարզադաշտ
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Սուրբ Գայանե եկեղեցու հարեւանությամբ է գտնվում մոդեռնիստական ժամանակաշրջանին բնորոշ քաղաքային մարզադաշտը։ Այն կառուցվել է 1973 թվականին։ Մարզադաշտում տեղավորվում է շուրջ 3000 հանդիսական։
6
Ալեք և Մարի Մանուկյանների Գանձատուն֊ թանգարան
Լուսանկարի աղբյուրը՝ armenianchurch.org
Էջմիածնում Մայր Աթոռի տարածքում է գտնվում նաև Ալեք և Մարի Մանուկյանների անվան գանձատուն֊ թանգարանը։ Այստեղ կարող եք տեսնել հայ եկեղեցական արվեստի նմուշներ։ Գանձատանը ցուցադրված են սկիհներ, մասունքներ, զգեստներ, խաչեր, հին գորգեր և բազմաթիվ այլ արժեքավոր իրեր, որոնք փաստում են տարբեր դարաշրջանների հայ վարպետների հմտության և բարձր ստեղծագործական ոգու մասին։
7
Ներսիսյան լիճ
1847 թվականներին կառուցված Ներսիսյան լիճն ունի լայն պատեր և ամուր հատակ։ Լճի երկարությունը հասնում է շուրջ 170 մետրի, լայնությունը մոտ 70 մետրի իսկ խորությունը 6 մետր։ Այժմ ` 1960 թվականի վերակառուցումից հետո լիճը հարմարեցվել է ժամանցային ու սպորտային մարզումների չափանիշներին։
Լճի ստեղծումը ձեռնարկել է Ներսես Ե Աշտարակեցին։
8
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց֊թանգարան
Լուսանկարի աղբյուրը՝ hushardzan.am
Էջմիածին քաղաքից 3կմ հեռավորության վրա գտնվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց֊թանգարանը։
Թանգարանում կազմակերպվում են բաց և փակ ցուցադրություններ և ներկայացվում է Զվարթնոցի տաճարի պատմությունն ու ճարտարապետությունը։ Այցելելով թանգարան դուք պատկերացում կկազմեք հայկական ճարտարապետության ակունքների, ավանդույթների և, ընդհանրապես, հայ ճարտարապետության վրա Զվարթնոց տաճարի թողած ազդեցության մասին: Թանգարանը բաց է Երեքշաբթի-շաբաթ, 10-17.30:
Կիրակի օրը` 10-15.00, մուտքի արժեք՝ 12-18 տարեկանների համար 750 դրամ, մեծահասակների համար 1500 դրամ, իսկ մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար։
Ի դեպ Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի ևս գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
8
«Գարուն» կինոթատրոնի մասունքները
Չնայած 80-ականների լավագույն ժամանցի վայր համարվող «Գարուն» կինոթատրոնը այժմ չի գործում, միևնույնն է, այն ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի հեղինակած այս շենքը Վաղարշապատ քաղաքի հետաքրքիր շենքերից մեկն էր։ Նախկին կինոթատրոնին շքեղություն են հաղորդում մարմարե կամարներն ու խոյակները։ Սակայն մոտ ապագայում կինոփատրոնի տեղում 10 հարկանի բարձրահարկ է խոյանալու՝ բնակարաններով, կայանատեղիներով, ցուցասրահով, սրճարանով, 2 կինոթատրոններով։
«Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը գտնվում է Բալենիների փողոցում, այն առաջարկում է հյուրընկալության, վարպետության դասերի, գիշերակացի, մշակութային ժամանցի , ֆուրշետի ծառայություններ։ Կարող եք այցելել նաև արվեստագետ Գրիգոր Մաչանենցի, գեղանկարիչ Ընծայի և «Մաչանենց» միջազգային արվեստի պատկերասրահ, հուշանվերների սրահ, «Համաշխարհային պոետների գինետուն» և «Սրտի ձայներ»-ի թանգարան:
10
Խորեն Տեր֊Հարությանի պատկերասրահ
Արարատյան փող., 3 շենք
Խորեն Տեր֊Հարությանի պատկերասրահում ցուցադրված են քանդակագործի տարբեր ստեղծագործությունները`քանդակ, գծանկար, կերպարվեստի այլ գործեր։ Դրանք պատմում են իսկապես ինքնատիպ արվեստագետի մասին:
Պատկերասրահը բաց է երեքշաբթի֊կիրակի ժամը 10:30-17:40:
Պատրկերասրահի մուտքի տոմսը երեխաների և ուսնողների համար 500 դրամ, մեծահասակների համար 1000, իսկ գիդի ուղեկցությամբ 2000 դրամ։
11
«Ագապե» սեղանատուն
Մայր տաճարի տարածքում է գտնվում նաև մառան կամ սեղանատուն կոչվող պատմական այս կառույցը, որը կառուցվել է 1766 թվականին: 19-րդ և 20-րդ դարերի գրականության մեջ կառույցը հայտնի է եղել Մառան (Շիրախանա) անունով: Շենքը գտնվում է տպարանի հարավարևելյան կողմում: Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես հուշանվերների և արտարժույթով վաճառվող ապրանքների խանութ: 2012 թվականից շենքը վերածվել է սեղանատան՝ «Ագապե» անունով: