Հատուկ նախագիծ
Մարտունու մշակույթի հենման կետերը
Խորհրդային Հայաստանի կենսագրության առաջին տասնամյակներում, միության այլ պետությունների պես, երկրում գյուղ չկար` ակումբ չունենար: Իսկ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ ԽՍՀՄ-ում սկսվեց Մշակույթի տների զանգվածային տարածումը: Խորհրդային Հայաստանում Մշակույթի տներ կառուցելու մասին առաջին որոշումն ընդունվեց Հայաստանի Կոմուսի Կենտկոմի բյուրոյի կողմից, 1932թ. մարտի 12-ին: Այդպես երկրի նոր զարգացող քաղաքներում ստեղծվեցին կենտրոններ, որոնց վստահվեց բնակավայրերի մշակութային կյանքի կազմակերպումը:
Ակումբը՝ կլուբը, տեղակայվում էր քիչ թե շատ բարեկարգ որևէ խրճիթում, որտեղ լուսավոր ու տաք պիտի լիներ զանազան մշակութային միջոցառումների համար մարդկանց հրապուրել-բերելու համար: Խրճիթ-ընթերցարանների, գյուղական ակումբների, կարմիր անկյունների նպատակը` «կուլտուր-լուսավորական» աշխատանքներն էին: