Հայրենական պատերազմի հաղթանակի 40 -ամյակին նվիրված զբոսայգի:
Հիպերլոկալ նորությունների կայք աշխհարի քաղաքների համայնքների մասին։
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված զբոսայգին գտնվում է Սեբաստիա փողոցի վրա` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վարչական շենքի մերձակայքում։ Այն կառուցվել է 1985 թվականին որպես փառքի ևս մեկ լուռ վկա ու վեհ ապացույց մեր հերոսների անմահ հիշատակը հավերժացնելու և հաջորդներին փոխանցելու համար:
«Տարիներ առաջ, այս այգին մեկն էր քաղաքի այն վայրերից, որը իր գրավչությամբ իրենով հիանալու էր կանչում երևանցիներին»
Ասյա Սեպխանյան
լրագրող
Այգին ժամանակին իրենից ներկայացնում էր մի ամբողջ համալիր՝ միմյանց հաջորդող քարե լողավազաններով, շրջապավտած արձաններով, որը այսօր շատ քիչ է հիշեցնում այգու վաղեմի շուքը:
Տարիներ առաջ, այս այգին մեկն էր քաղաքի այն վայրերից, որը իր գրավչությամբ իրենով հիանալու էր կանչում երևանցիներին: Այստեղ հավաքվում էին ծերեր, երիտասարդներ՝ հաճելի ժամանակ անցկացնելու, և երեխաներ՝ խաղալու ու զվարճանալու համար: Մինչդեռ այսօր այգին հազիվ թե ծառայի այս նպատակին, քանզի չունի նախկին տեսքն և գեղեցկությունը: Միայն այգու առաջին շարքում հաճախ կարող եք հանդիպել տարեցների, ովքեր հավաքվում են ուղղակի զրույցի համար, բնավ ուշադրություն չդարձնելով շրջակայքին:
Հավաքված պապիկներից մեկը , ով ապրում էր մոտակայքում ասաց, որ տարիներ առաջ այստեղ է եկել իր մալաթիահայ հերոսների հետ, նույնիսկ հիշում է այգու բացման և հաղթանակի փառահեղ օրվա իրադարձությունները: Պապիկը կարոտած ձայնով ասաց նաև, որ ամեն անգամ այգի մտնելիս հիշողությունները վերակենդանաում են:
Լուսանկարը՝ HinYerevan.com
Հնչեցված այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում նախատեսվում է այգու վերանորոգում, թաղապետարանի աշխատակիցը նշեց, որ այգին կարիք ունի ոչ թե վերանորգման, այլ հիմնական կապիտալ նորոգման, և քանի որ այն կառուցվել է բազալտով և գրանիտով, այսօր դրա նորոգումը կապված է մեծ գումարների հետ, մոտավորապես այնքան, որքան կկազմի թաղապետարանի 4 տարվա բյուջջեն:
Նշվեց նաև այն փաստը, որ բազմաթիվ անգամներ այն եղել է իրենց քննարկման առարկան:Ինչպես նշեցին տեղի թաղապետարանում այգին ԽՍՀՄ տարիներին կառուցվել է սուղ ժամանակահատվածում ՝ 1985 թվականի մայիսյան տոնակատարությանը հասցնելու համար: Այդ պատճառով էլ կատարվել է ոչ որակյալ շինարարություն, ինչպես նաև ցեմենտի և այլ շինարարական նյութերի խնայում, ինչն ունի իր անմասն բաժինը այգու ներկայիս տեսքի վրա:
Այժմ հարցը ոչ միայն պետական բնույթ ունի, այլ նաև մտել է բիզնես-ծրագրի ոլորտ՝ հրավիրելով անհատ ներդրողների: Ահա ստորև բերվեծ 2 նկարները արտացոլում են բիզնես- ծրագրի իրականացման արդյունքները: Վերջնական տեսքը պիտի լինի հենց այսպիսին՝
Photograph: lee Scott / Unsplash
Ավա՜ղ, դեռևս ներդնողներ չեն հայտնվել, քանի որ նման համագործակցությունը պահանջում է երկուստեք փոխշահավետ համագործակցություն, ինչն ավելի դժվար է դարձնում հարցի լուծումը:
Տարիներ առաջ նույնիսկ հանդիպում է եղել ՀՀ Հնդկաստանի դեսպանի հետ, որի ըթացքում քննարկվել է նաև այս թեման:
Ընդհանուր առմամբ վերջին մի տարվա ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվել է 5 զբոսայգի: Հուսանք, որ այս այգու նորոգումը նույնպես սարերի ետևում չէ, և շուտով մեր Երևանը կհարստանա ևս մեկ այգով:
Ավա՜ղ, դեռևս ներդնողներ չեն հայտնվել, քանի որ նման համագործակցությունը պահանջում է երկուստեք փոխշահավետ համագործակցություն, ինչն ավելի դժվար է դարձնում հարցի լուծումը: Տարիներ առաջ նույնիսկ հանդիպում է եղել ՀՀ Հնդկաստանի դեսպանի հետ, որի ըթացքում քննարկվել է նաև այս թեման:
Ընդհանուր առմամբ վերջին մի տարվա ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվել է 5 զբոսայգի: Հուսանք, որ այս այգու նորոգումը նույնպես սարերի ետևում չէ, և շուտով մեր Երևանը կհարստանա ևս մեկ այգով: