Դալմայի այգիներն ունեն պատմական և մշակութային արժեք, քանի որ առաջացել են Թեյշեբաին կոչվող քաղաք-ամրոցի շրջակայքում, մոտ 3000 տարի առաջ:
Հին քաղաքակրթության մեզ հասած բարձրարժեք վկայություններ են խաղողի և մրգի սերմերը, գինու մառանները: Մ.թ.ա. 8-7-րդ դարում կառուցված ոռոգման ջրանցքները մինչ օրս օգտագործվում են այգիները ջրելու համար: Դալմայի այգիները քաղաքի ամենամեծ կանաչ տարածքներից են և նպաստում են մթնոլորտում տարբեր արտանետումների հեռացմանը: Տարածքը ծառայում է որպես բնակավայր 2 տեսակի երկկենցաղի և 18 տեսակի սողունների համար, և որպես կայան` թռչունների միգրացվող մի քանի տեսակի համար:
Երևանյան լիճը (Երևանի ծով) արհեստական ջրամբար է, որը գտնվում է քաղաքի հարավ-արևմուտքում ՝ Հրազդանի կիրճում, 908 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է 1970 թվականին նախկին Նոր Կողբ գյուղի տեղում ՝ Հրազդան գետի հոսքը և ջրի օգտագործումը կարգավորելու համար: Լճի մոտակայքում կան քարանձավներ: Ըստ հնագետ Բենիկ Երիցյանի, լճի տակ կան հնագիտական նշանակալի հուշարձանների մնացորդներ: Լճի տակ հայտնաբերվել են նաև Ումեշին հին ջրանցքի հետքերը: Համարվում է, որ դա ուրարտական հայտնի ջրանցքն էր, որը ոռոգում էր Էջմիածնի այգիները: