1918 թվականին դպրոցը փակվեց համաճարակի և պատերազմի պատճառով, նորից վերաբացվեց 1921 թվականին, խորհրդային կարգերի հաստատման հետ։
Կապանի Երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Գրիշա Սմբատյանը քաջատեղյակ է դպրոցի պատմությանը և գյուղի կյանքում դրա մեծ նշանակությանը:
«Այն հայոց աշխարհի գյուղական լավագույն դպրոցներից է եղել: Խորհրդային տարիներին նույնպես համարվում էր տարածաշրջանի ամենամեծ և հեղինակավոր կրթօջախներից», - ասում է Գրիշա Սմբատյանը։
1955 թվականին Շրվենանցի դպրոցն ավարտած Էռնեստ Պետրոսյանը հիշում է իր դպրոցական տարիները։
«Այդ տարիներին Շրվենանցում դպրոցը խաղաղ ու հանգիստ էր, դպրոցում սովորում էր ավելի քան 120 աշակերտ (նաև կողքի գյուղերից էին հաճախում), բոլորն իրենց ուսմանը պատասխանատվությամբ էին մոտենում, թեև համալսարան ընդունվելու հնարավորություն չկար», — նշում է նա:
Այդուհանդերձ, դպրոցն իր գոյության ողջ ընթացքում տվել է հազարից ավելի շրջանավարտ, որոնցից 40-ը՝ գերազանցիկ ու մեդալակիր: Այս դպրոցն են ավարտել նշանավոր մարդիկ՝ գիտության թեկնածուներ, վաստակավոր ուսուցիչներ, հրամանատարներ և
այլոք: