2020 թվականի պատերազմից և Արցախի բռնի հայաթափումից հետո սահմանային կարգավիճակն ազդեց թե տեղացիների, թե Գորիսում բնակություն հաստատած արցախցիների կյանքի վրա: Ինչպես պատերազմի, այնպես էլ տեղահանության ժամանակ Գորիսն առաջինն է ընդունել բռնի տեղահանված արցախահայերին: Նրանց մի զգալի մաս որոշեց մնալ Գորիսի համայնքներում, թեև այժմ նկատելիորեն փոխվել են տարածաշրջանի հնարավորությունները: