2020 թվականի պատերազմից հետո սահմանային համայնքի բնակչի ընկալումը սեփական տարածքի հանդեպ փոխվել է, նշում է սոցիոլոգ Հարություն Վերմիշյանը: Նա բացատրում է՝ համայնքները, սահմանային դառնալով, յուրահատկություն են ձեռք բերում: Սկսում են դիրքավորվել նաև Հայաստանի մյուս բնակավայրերից, այլ կերպ ընկալել իրենց տարածքի կարևորությունը: Այսինքն, խոսքը ոչ միայն երկրների միջև սահմանների մասին է, այլ համայնքի, բնակավայրի յուրահատկության, որն իր սահմանն ընդգծում է բոլորի նկատմամբ: