Սկզբում վարձով է ապրել, հետո ստացած գումարները հավաքելով՝ տուն է գնել, որն այժմ նորոգվում է բարեգործական կազմակերպությունների շնորհիվ: Քարե մեծ ու բարեկարգ տուն է Խաչունցների նոր տունը: Տնամերձ հողակտորում կառուցված ջերմատան եկամուտով երեք անչափահաս երեխաների մայրը ընտանիքի ապրուստն է հոգում: Գորիսում հետպատերազմյան խնդիրներից տուժած հիմնական ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է: Այժմ տնամերձ ջերմոցային տնտեսությունը տեղահանվածների հիմնական զբաղմունքներից է: