Խորհրդային շրջանի քաղաքաշինական պլանի համաձայն Դիլիջանը կառուցվեց իբրև առողջարանային քաղաք: Գլխավոր հատակագիծը կազմելու համար կանչվեց ճարտարապետ-նկարիչ Պ. Եսկովը: Արդեն 1933 թվականին Ժողկոմխորհի որոշմամբ 
Դիլիջանը հայտարարվեց Խորհրդային միության կլիմայաբուժական կենտրոններից մեկը: 
 Խանջյանն էլ Գորկու պես, թոքախտ է ունեցել։ Թերևս այդ պատճառով է ժողովրդի մեջ տարածվել, թե կառուցվող տունը Խանջյանի անձնական ամառանոցն էր լինելու։ 
 Դիլիջանում արդեն գործում էին շուշեցի բժիշկ Գրիգոր Սաղյանի հիմնած մանկական տուբերկուլյոզային առաջին դիսպանսերը, 2 առողջարանները, 2-րդ տուբերկուլոզային հիվանդանոցը: Բժիշկ Սաղյանը թոքախտով հիվանդ Աղասի Խանջյանի անձնական բժիշկն էր։