Քաղաքում զբոսնելու համար կան հարմար վայրեր, ինչպիսին , օրինակ դենդրոպարկը կամ բուսաբանական այգին։ Այստեղ 650-ից ավելի ծառ ու թփատեսակ է բերվել աշխարհի տարբեր տարածաշրջաններից եւ հարմարվել են տեղի կլիմային եւ հողին: Հատկապես ընտելացել են հիմալայան կենին, չինական եւ ճապոնական կրիպտոմերիաները, գրիֆֆիտի սոճին եւ այլն։
Սակայն քաղաքացիների ամենասիրելի վայրն է «Քանդակների պուրակը»: 1985-1991 թվականներին Իջևանում կայացած քանդակի միջազգային սիմպոզիումում աշխարհի 20 երկրներից ժամանած նշանավոր քանդակագործներ իրենց մասնակցությունն են բերել: Արդյունքում ստեղծվել է շուրջ 100 քանդակ`առավել շքեղ տեսք տալով քաղաքին:
2013 թվականին քաղաքապետարանի և ՓՄՁԶԱԿ-ի համատեղ աշխատանքի շնորհիվ վերականգնվեցին, այլ նաև ստեղծվեցին արվեստի նոր, ժամանակակից գործեր, որոնք տեղադրվել են Ազատամարտիկների հրապարակում:
«Իջևան ԻնֆոՏուն» ծրագրի կամավորները
Իջևանի քանդակների այգում 2017 թ.-ից ի վեր իրականացնում են շրջայցեր հայերեն և անգլերեն լեզվով՝ աշխարհում հայտնի "Free walking tour"-երի տրամաբանությամբ: