Շուտով Երևանի Պուշկին փողոցի անցորդները կնկատեն ֆիրմային ճանաչելի դեղին գույնը՝ միախառնված բաց շագանակագույն երանգների և սպիտակի հետ: Hard Rock Cafe®-ն 51-ամյակը տոնում է Երևանում նոր վայրի բացմամբ: Ինչպիսի՜ հաճոյախոսություն քաղաքին, ժողովրդին ու կեսդարյա տարիք ունեցող պատմական շինությանը։
HRC-ի պատմությունը սկսվում է 1971 թվականին, երբ 20-ն անց երկու երիտասարդ՝ Այզեք Թիգրեթը և Փիթեր Մորթընը, բացեցին աշխարհի առաջին ռոքն-ռոլ սրճարանը Օլդ Փարք Լեյնում, Լոնդոնի Մեյֆեյր թաղամասում:
Hard Rock Cafe® Լոնդոն
Hard Rock Cafe® Դուբայ
Hard Rock Cafe® Օռլանդո
Hard Rock Cafe® Տոկիո
«Նրանք այնպիսի սրճարան էին պատկերացնում, որն իր գիրկը կառներ բոլորին՝ անկախ ծագումից, կմիավորեր այն աշխարհը, որտեղ «բանկիրները չէին շփվում հացթուխների հետ» T.
Այստեղ բազմաթիվ նշանավոր մարդիկ են ելույթ ունեցել, օրինակ՝ Փոլ Մաքքարթնին, Փրինսը, Ջանեթ Ջեքսընը, Ստինգը, Էլթըն Ջոնը, Ջորջ Հարիսընը և Փիթեր Գաբրիելը:
Իր գոյության ողջ ընթացքում Hard Rock Cafe® -ն առաջնորդվել է «Սիրիր և ծառայիր բոլորին» (Love All-Serve All,T.) կարգախոսով։
HRC-ում բոլորին հավասար են վերաբերում՝ անկախ տարիքից, սեռից և սոցիալական խավից: Թեպետ Թիգրեթի և Մորթընի անկեղծ ու սրտանց մեկնած ողջույնի ձեռքն առաջինն էր, այդ քայլն այժմ էլ նույնքան կարևոր է Hard Rock-ի ներկայի և ապագայի համար, որքան ամենասկզբում:
240-րդ Hard Rock Cafe®-ն բացվելու է Երևանում` աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից մեկում։ Մինչ 1000 քմ տարածքով 16 նիստանի գմբեթով գլուխգործոցը պատրաստ կլինի հյուր ընդունելու, մենք դիմեցինք ծրագրի համակարգողներին՝ հանդիսավոր բացումից առաջ որոշ մանրամասներ պարզելու համար:
Դիզայն և ճարտարապետություն. մարտահրավերների հաղթահարում
Ծրագիրն իրականացվում է երկու ճարտարապետական ընկերությունների կողմից։ Առաջինը HiS ընկերությունն է, որն աշխատում է HRC® International-ի հետ շուրջ մեկ տասնամյակ։ Երկրորդը Storaket-ն է՝ տեղական հայկական ընկերությունը, որն աջակցում է նախագծին և հետևում, որ այն ներսից ու դրսից բավարարի բոլոր սահմանված պահանջներին:
«Hrynkiewicz & Sons Architects»-ի (HiS) ճամփորդությունը Hard Rock Cafe®-ի հետ սկսվեց 2013 թվականին, երբ նրանց հանձնարարվեց կառուցել Hard Rock Cafe® Լեհաստանի Գդանսկ քաղաքում: Թեև սկզբնական նախագիծը լի էր դժվարություններով, անձնակազմը կարողացավ ժամանակին ավարտել շենքը․ սրճարանը բացվեց 2014 թվականի հուլիսին: Շատ չանցած միմյանց հաջորդեցին արտասահմանյան նոր նախագծերի համագործակցության պայմանագրեր։ Հաջորդ մեծ նախագիծը HRC Երևանն է։
HRC-ի համար տեղական համատեքստը կարևոր է: Յուրաքանչյուր Hard Rock Cafe®-ը պետք է լինի եզակի և ներկայացնի տարածքի մշակույթն ու պատմությունը: Մենք դիզայնի միջոցով պետք է հարգենք և արտացոլենք արդի արժեքներ, իսկ մշակութային միջավայրը միշտ այդ հնարավորությունն ընձեռում է։
Յակուբ Հրինկևիչ
HiS ընկերության տնօրեն
Երևանում լիովին կիրառվեցին Hard Rock Cafe® ստանդարտները, կանոնակարգերի և պահանջների փաթեթը։ Ցանկացած նոր Hard Rock Cafe®-ն պետք է համապատասխանի դրանց՝ անկախ աշխարհի քարտեզի վրա իր գտնվելու վայրից: Սա վերաբերում է նախագծի յուրաքանչյուր բաղադրիչին, ներառյալ խոհարարական սարքավորումները, աուդիոսարքերի ձայնային որակը, աթոռների հարմարավետությունը, լուսավորությունը, և, ընդհանրապես, ամբողջ դիզայնը:
Յակուբը հավելում է, որ սա չի սահմանափակում թիմի ստեղծագործական հնարամտությունը: Պարզապես այն բանի երաշխիքն է, որ ոչ ոք իրավունք չունի զարգացնել և հիմնել այդ բարձր ստանդարտները միայն կիսով չափ բավարարող Hard Rock Cafe®:
Լուսանկարը՝ Արթուր էլբակյանի անձնական արխիվից
Լուսանկարը՝ Արթուր էլբակյանի անձնական արխիվից
Լուսանկարը՝ Արթուր էլբակյանի անձնական արխիվից
Եկեք մի քայլ էլ առաջ գնանք և նայենք Երևանյան նախագծի հիմնական խոչընդոտներին:
«Ես Երևանում եմ 1997 թվականից, երբ հաճախակի համերգներ էին կազմակերպվում, հետևաբար հարևանները լավ ծանոթ են կառույցի նպատակին»,- ասում է «Ստորակետ»-ի ղեկավար Մերուժանը։ «Սկզբում մեր առջեւ երկու հիմնական խնդիր էր դրված։ Առաջինը սեյսմիկ ակտիվության մշտադիտարկումն էր: Բացի այդ, կից գտնվում էին Ժուռնալիստների տունը և բնակեցված բարձրահարկը, ուստի ձայնամեկուսացումը չափազանց կարևոր էր: Պետք է ասեմ, որ HRC-ի խիտ ինժեներական լուծումները արդեն գոյություն ունեցող շինության վրա կիրառելը բարդ խնդիր է»:
Շենքը երկար ժամանակ չէր շահագործվել։ Մեծ ջանք պահանջվեց այն Hard Rock Cafe® Yerevan-ին հարմարեցնելու համար, քանի որ նախկինում օգտագործվել էր նաև այլ նպատակներով: Հարկ է նշել, որ անկախ Հայաստանում առաջին ջազային դահլիճը բացվել է 1991 թվականին հենց այս կառույցի նախասրահում՝ Արթուր Էլբակյանի կողմից։ Շենքը Hard Rock Cafe® Yerevan-ին հարմարեցնելու համար անհրաժեշտ էր ավելացնել երկու լրիվ նոր աստիճանահարթակ, տեղադրել սննդի վերելակներ և կատարել բազմաթիվ այլ փոփոխություններ:
Այս առնչությամբ HRC® Yerevan-ի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը նշում է. «Ստիպված էինք վերելակը փոխել, բայց կգնենք հատուկ մեքենա, որը թույլ կտա հիմնական հարկաբաժինը հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Իրականում, մեզ համար շատ կարևոր է անել ամեն հնարավոր բան՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց լավագույն սպասարկում և հարմարավետություն ապահովելու համար»:
Hard Rock Cafe® Գդանսկ
Hard Rock Cafe® Գդանսկ
Hard Rock Cafe® Գդանսկ
Hard Rock Cafe® Գդանսկ
Hard Rock Cafe® Գդանսկ
Ոչ մի Hard Rock Cafe® ամբողջական չի լինի առանց HRC® խանութի և հուշանվերների:
Խանութը տեղակայվում է սրահի սկզբնամասում, այստեղ կարող եք հարստացնել ձեր հավաքածուն տարբերանշանով զարդարված ապրանքներով:
Ռեստորանի գլխավոր գրավչություններից մեկը երաժշտական հուշանվերների հավաքածուն է: Այցելուները պատերին կարող են տեսնել լեգենդար գործիքներ, բեմական հագուստներ, անցյալի և ներկայի երաժշտական լավագույն աստղերի ձեռագիր տեքստերը: Երբ Երևանում սրճարանը բացվի, այդ ամենը կցուցադրվի։
Բացի այդ, սկսվել են հայ արվեստագետի որոնումները՝ հայկական մշակութային տարրերով լուսանկարչական գոտի ստեղծելու համար: Այդ հատվածը շուտով կարող է դառնալ սրճարանի ամենահայտնի վայրերից մեկը:
Hard Rock Cafe® Անտվերպեն
Hard Rock Cafe® Անտվերպեն
Hard Rock Cafe® Անտվերպեն
Hard Rock Cafe® Անտվերպեն
Hard Rock Cafe® Անտվերպեն
Դիզայնի և շինարարության տնօրեն Ստեֆանի Քլիֆթի խոսքով, Hard Rock Cafe®-ն եզակի տարբերակիչ է և ձգտում է փառաբանել թե մարդկանց, թե տարածքը: Ոգեշնչվեք գտնվելու վայրից, քաղաքից, տարածաշրջանից կամ երկրից, բայց դա արեք ժամանակակից կերպով:
Օրինակ, երբ Hard Rock Cafe® էր ստեղծվում Ռիբեյրո Պրետոյի ֆուտբոլային մարզադաշտում, դիզայնի լուծումներն իրականացվեցին սպորտային ոգով: Դիզայնի և շինարարության գծով տնօրենը Ստեֆանին նշում է, որ այդ վայրն իբրև լեռնային հանգստավայր նշանավորելու համար ժամանակակից ձևով համադրեցին բնական փայտն ու քարը: Հետևաբար, եթե Մալդիվների ափամերձ հատվածում հայտնվեն` կկառուցեն առափնյա ակումբ: Ապշեցուցիչ զուգադրում է ստացվում այն դեպքերում, երբ գտնվում ես պատմական վայրում։
Երևանի շենքը յուրօրինակ ճարտարապետություն ունի, այն շրջանաձև է և զարդարված է գմբեթով։ Սրահի ներքին ծավալում առաստաղը չափազանց բարձր է: Ձեռագործ ծնծղաներով ջահը, որը պարուրաձև ձգվում է դեպի LED լույսերով առաստաղի ամենաբարձր կետը, կավելացնի և կընդգծի ուղղահայացությունը:
Ստեֆանի Քլիֆթ
Դիզայնի և շինարարության տնօրեն Hard Rock International
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՒՈՐ Է
«Լռությունը լավագույն երաժշտությունն է: Բնությունը կատարյալ ճարտարապետ է: Եթե այդպես է, ուրեմն լույսը կատարյալ գործիք է տարածքը ձևավորելու համար»: Expolight-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Կաբլուկա
Expolight-ը 2000 թվականին Ուկրաինայում հիմնադրված լուսավորության միջազգային ընկերություն է: Նախկինում թիմը երբեք չի աշխատել Hard Rock Cafe®-ի հետ: Նիկոլայի կարծիքով, HRC-ն եզակի է նրանով, որ այստեղ ցուցադրվում է երաժշտական հուշանվերների հավաքածու: Ըստ այդմ, ամբողջ լուսավորությունը կատարվել է տարբեր արտիստներին պատկանող իրերի շուրջ՝ պահպանելով ընկերական մթնոլորտը: Լուսավորության լավ դիզայնը կարևոր է նաև ախորժակի համար:
Հաճախորդը պետք է վայելի խոհանոցը, որը պետք է գեղագիտորեն ընդգծվի որոշ հակադրությամբ։ Թեև Ժուռնալիստների տան առաստաղը բարձր է, համեմատաբար փոքր լամպեր են ընտրվել, որոնց լույսը տարածվում է 5 մետր բարձրությունից և համապատասխանում է սեղանի տրամագծին։
Hard Rock Cafe® Օռլանդո
Hard Rock Cafe® Օռլանդո
Hard Rock Cafe® Դուբայ
ՁԱՅՆԸ ՆԵՐՍՈՒՄ ՊԱՀԵԼ
Հաշվի առնելով բնակելի կառույցների մոտ լինելը՝ շենքը ձայնամեկուսիչ դարձնելու համար լուրջ նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել: Հարկավոր է համոզվել, որ Hard Rock Cafe®-ն դառնում է ոչ միայն միջավայրի կարևոր բաղադրիչ, այլև՝ բարեկիրթ հարևան: Կատարվել են մասնագիտացված ակուստիկ թեստեր, որոնց արդյունքների հիման վրա մշակվել և նախագծվել է ակուստիկ ինտերիեր: Կառուցվում են ձայնամեկուսիչ նյութերի հավելյալ շերտեր, տեղադրվում են նոր պատուհաններ՝ չափազանց բարձր ձայնամեկուսիչ բնութագրերով: Իրականացվում են նաև այլ տեխնիկական լուծումներ՝ կանխելու ոչ միայն ավելորդ աղմուկը, այլև վիբրացիայի փոխանցումը մոտակա կառույցներ:
Ակուստիկայի առումով երկու մտահոգություն կար՝ բարելավել ձայնի որակը ներսում և թույլ չտալ, որ աղմուկը տարածվի շենքից դուրս։
Այս երկու խնդիրները լուծելու համար առատորեն օգտագործվել է հանքային բուրդ: Յուրաքանչյուր պատ մեծացվել է առնվազն 10-15 սմ-ով, այսինքն՝ տարածքը կրճատվել է, որպեսզի ակուստիկան համապատասխանի համերգների ձայնային չափանիշներին։ Արդյունքում առաջացան դիզայնի և կահավորման որոշ խնդիրներ, բայց դրանք բոլորը հաջողությամբ լուծվեցին։
Այս ամենը կնվազեցնի ձայնի արձագանքը և էլ ավելի կբարելավի ձայնի որակը: Արժե գալ այստեղ՝ այն լսելու համար:
Թեև ամենայն հավանականությամբ Թիգրեթն ու Մորթընը մեծ սպասելիքներ ունեին իրենց ռեստորանային նորարարական գաղափարից, սակայն նույնիսկ նրանք չէին կարող կանխատեսել Hard Rock Cafe®-ի նման հաջողությունը: Այցելուների համար նախատեսված 290 տեղերով Երևանի HRC-ը շուտով կմիանա այս միջազգային ցանցի ընտանիքին, և մենք կհետևենք, թե ինչպես է այն միաձուլվում տեղական մշակույթի հետ:
~
The story was produced in cooperation with The Hard Rock® Cafe Yerevan.