Որքանո՞վ է բնակարանային տնտեսությունը մատչելի Հայաստանում
2000-ականների և 2010-ականների՝ կայունության համար մրցավազքի պես, 21-րդ դարի երրորդ տասնամյակը, կարծես, նշանավորվում է «մատչելի» եզրույթով: Թեև երկու եզրույթն էլ պայմանավորված են իրենց համատեքստով (մի միջավայրում կայուն և/կամ մատչելի համարվողը միշտ չէ, որ կլինի այդպիսին մեկ այլ միջավայրում), բնակարանային հարցը խիստ քաղաքական է և դիտարկվում է որպես հիմնարար իրավունքներից մեկը՝ համարժեք առողջապահական և ընդհանուր կրթության իրավունքներին:
Փորձագիտական հայացք

Շուկայականից ցածր արժեք ունեցող բնակարաններ ստեղծելուն ռեսուրսներ ուղղելը, առանց ազգային «հովանոցային» համակարգի, որը կկազմակերպի բնակարանային ապահովման ամբողջական շղթան, միայն տեղայնացված պալիատիվ լուծում է: Ի վերջո, նպատակը այնպիսի բնակարանային համակարգ ստեղծել ու գիտակցված ձևով պահպանելն է, որը թույլ կտա բնակչության մեծ մասին ապահովված լինել հարմարավետ կացարաններով։ Ինքն իր կանոններով գործող «վայրի» բնակարանային շուկան հակված է ուռճացված սպեկուլյատիվ գներին ձգտելուն, որոնք հասանելի չեն լինի առաջին անգամ տուն գնողների մեծ մասի համար:
Բնակարանների գնաճի համաշխարհային միտումը արտացոլվել է նաև հայկական շուկայում՝ չնայած Covid-19 ճգնաժամի և 2020 թվականի պատերազմի երկարատև հետևանքներին: Իսկ արդեն 2022 թվականի մարտին գների անկանխատեսելի աճ է տեղի ունեցել մեկ այլ պատերազմի հետևանքով, որը ստիպել է Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից տասնյակ հազարավոր ժամանակավոր միգրանտների տեղափոխվել Հայաստան։ Տեղական բնակարանային շուկայի համար այս իրադարձությունը զգալի ցնցում էր. տանտերերը կրկնապատկեցին վարձակալության գները՝ նախորդ վարձակալներին դուրս հանելով, և շատերը ակտիվորեն սկսեցին վաճառքի հանել իրենց անշարժ գույքը՝ հույս ունենալով վաճառել այդ թվում ոչ բարվոք գույքը իրական արժեքից շատ ավելի բարձր գներով: