Ինչպես իր
հարցազրույցներում նշում է ճարտարապետի դուստրը՝ Քյուրքչյանը եկեղեցու նման էր պատկերացնում այդ կառույցը, սակայն այդ տարիներին եկեղեցաշինության մասին խոսք լինել անգամ չէր կարող։ Նա ասում էր, որ ցանկացած ճարտարապետի համար եկեղեցին մեծագույն արժեք է, և Կամերային երաժշտության տունը իր համար եկեղեցի է, միայն վրայի խաչն է պակասում: Չափսերով էլ կառույցը եկեղեցի է հիշեցնում:
Ներսի որմնանկարներն ու ջահը նույնպես Քյուրքչյանի աշխատանքներն են: Կամերային երաժշտության տան 300 տեղանոց դահլիճում մշտապես տեղի են ունենում համերգներ, փառատոններ, հոբելյանական երեկոներ, հանդիպումներ։