Օղակաձև զբոսայգու՝ Վարդանանց փողոցից մինչև Տիգրան Մեծ պողոտա հասնող այս հատվածը բարդ, խիստ վարընթաց ռելիեֆ ուներ, և ճարտարապետ Կարեն Բալյանի գնահատմամբ, ամենաքիչ արտահայտիչը եղավ։ Մի կողմում 1975 թվականին տեղադրվեց քանդակագործ Երվանդ Քոչարի կերտած Վարդան Մամիկոնյանի արձանը։ Պատվանդանի հեղինակը ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանն է։