«Քաղաքի հենց կենտրոնում գտնվող թենիսի կորտերը հազվագյուտ, եզակի և ոչ ստանդարտ գործառույթ ունեն Երևանի՝ զարմանալի պլանավորված` օղակաձև զբոսայգու ոգով։ Սպորտային ենթակառուցվածքներում անցյալում արված այս ներդրումն ինքնին արժեքավոր է: Թեև տարածքը գտնվում է մասնավոր կառավարման ներքո, միևնույնն է՝ գործառույթի փոփոխության հարցը քաղաքապետարանի պարտականությունն է, ինչպես նաև այս տարածքի ապագայի մասին թափանցիկ գործընթացի ապահովումը», - նշում է քաղաքային պլանավորման մասնագետ և
Planning Impact Foundation-ի համահինադիր Գլեբ Վիտկովը։
Հետազոտողը նշում է, որ նույնիսկ լավ որոշումները կարող են կորցրած հնարավորությունների սցենարներ դառնալ, եթե չլինի պատշաճ պլանավորում և հնարավոր տարբերակների գնահատում:
«Ոչ մի անբնական բան չկա տարածքների փոխակերպման գաղափարում, եթե այն արվում է այդ տարածքի արդիականության համար: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանրային տարածքներին, որոնց պահանջարկն ուղղակիորեն կապված է քաղաքացիների կենսակերպի և այցելուների փորձի փոփոխության հետ։ Կորտերի արժեքը պետք է որոշվի և փոխկապակցվի քաղաքաշինության ժամանակակից սկզբունքների և առաջնահերթությունների հետ, որը չափվում է ոչ միայն ուղիղ տնտեսական էֆեկտներով, այլև դրանց գոյության ընթացքում ձեռք բերված ոչ նյութական, խորհրդանշական կապիտալով», - նկատում է Գլեբ Վիտկովը։