Գործող ՃԵԿ-ի 91-րդ կետը պետք է լրացնել հետևյալ բովանդակությամբ.
լուսացույցի հիմնական կարմիր ազդանշանի մակարդակի վրա տեղադրված կանաչ սլաքի ուղղությամբ երթևեկելիս վարորդը պարտավոր է իջեցնել արագությունը և զիջել ճանապարհը հետիոտներին և այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին։ Նմանատիպ կանոն սահմանված է Ուկրաինայի ճանապարհային
երթևեկության կանոններում (16.9).
Ցուցանակն ինքնին լիովին չի լուծում կոնֆլիկտային խաչմերուկի անվտանգության խնդիրը, այն միայն նվազագույնի է հասցնում ռիսկը։ Մաքսիմալ անվտանգություն ապահովելու համար հարկավոր է կիրառել համալիր միջոցառումներ՝ երթևեկության առավելագույն արագությունը սահմանել 50 կմ/ժ, կիրառել հատուկ թարթող ազդանշան, որը կտեղեկացնի անցումի վրա ընթացիկ հետիոտնային հոսքի մասին, թույլատրել շրջադարձը միայն մեկ գոտուց, որը պետք է անջատված լինի մնացած գոտիներից անվտանգության կղզյակով, ապահովել անցումների անդադար կոնտրաստային լուսավորությունը օրվա մութ ժամերին։