Կայարանային պատմությունների իր յուրօրինակ նախագծի հիմքը Ֆրանչեսկոն դրել է 2014 թվականին՝ նկարահանումներ անելով հիմնականում Հռոմի գլխավոր կայարանի` Տերմինիի շրջակայքում: Այս տարածքում ապրող, ստեղծագործող մարդկանց կամ սովորական անցորդների անսովոր պատմությունների մասին նա փոքրիկ, հետաքրքիր տեսապատումներ է պատրաստել:
Արդեն 2015 թվականին այդ պատմությունները համախմբվեցին
Termini TV վեբ-նախագծի շրջանակներում:
Ֆրանչեսկոն ուսումնասիրում է կայարանային աշխարհն իր օբյեկտիվի միջոցով՝ բացահայտելով դրա յուրահատկությունն ու բազմերանգությունը: Շրջագայելով 8 երկրներում` Ֆրանչեսկոն արդեն մոտ հազար զրույցների տեսագրություններ է պատրաստել, ամենատարբեր մշակույթ ներկայացնող ու իրենց յուրահատկությամբ նրա ուշադրությանն արժանացած մարդկանց մասնակցությամբ:
Այս տարվա փետրվարին Termini TV-իի հերթական կանգառը՝ Հայաստանն էր: Ֆրանչեսկոն նկարահանումներ արեց Երևանում, Էջմիածնում և Դիլիջանում: