Սուրեն Աբովյանի գնահատմամբ, խորհրդային տարիների դահուկային ուղին պահպանվել է: Անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում ճոպանուղին հնարավոր է գործարկել 8 ամսվա, իսկ բազան՝ 1,5 տարվա ընթացքում։ Մինչև հիմա ձնառատ տարիներին մարդիկ ոտքով բարձրանում են վեր՝ դահուկներով իջնելու նպատակով։